«Ամառային բախտակ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Տող 1. Տող 1.
'''Ամառային բախտակը''' (Salmo ischchan aestivalis) կամ '''իշխանը''' [[Սաղմոն]]ների ընտանիքի ձուկ է։ Սևանի իշխանի 4 ենթատեսակներից մեկը։ Տարածված է միայն [[Սևանա լիճ|Սևանա լճում]]:
'''Ամառային բախտակը''' (Salmo ischchan aestivalis) կամ '''իշխանը''' [[սաղմոն]]ների ընտանիքի ձուկ է։ Սևանի իշխանի 4 ենթատեսակներից մեկը։ Տարածված է միայն [[Սևանա լիճ|Սևանա լճում]]:

Մարմինը գլանաձև է, երկարությունը` 30-40 (երբեմն մինչև 60) սմ։ Ճարպային լողակը գտնվում է մեջքային և պոչային լողակների միջև։ Վերին ծնոտը երկար է ստորինից, բայց ավելի կարճ, քան իշխանի մյուս ենթատեսակներինը։ Մեջքային լողակի և հետնալողակի հիմքերն ավելի երկար են, քան իշխանի մյուս ենթատեսակներինը։ Ատամներն ավելի թույլ են զարգացած։ Թեփուկները մանր են, կողագծում` 105-117, առավել հաճախ` 111-112 հատ։ Մեջքային լողակում ճառագայթները 12-ն են, հետնալողակում` 11-12: Խռիկային առաջին աղեղի վրա գտնվում են 16-21 երկար ու սրածայր առէջներ։ Բազմացման շրջանում մարմնի ընդհանուր գունավորման մեջ գերակշռում են դարչնաձիթապտղագույն նրբերանգները։ Խոշոր առանձնայկների առէջները երբեմն գուրզաձև են։ Ի տարբերություն մյուս ենթատեսակների` ստերջ վիճակում միայն կողագծերի երկարությամբ են ավելի հաճախ հանդիպում կարմիր պտեր։

18:19, 6 Նոյեմբերի 2013-ի տարբերակ

Ամառային բախտակը (Salmo ischchan aestivalis) կամ իշխանը սաղմոնների ընտանիքի ձուկ է։ Սևանի իշխանի 4 ենթատեսակներից մեկը։ Տարածված է միայն Սևանա լճում:

Մարմինը գլանաձև է, երկարությունը` 30-40 (երբեմն մինչև 60) սմ։ Ճարպային լողակը գտնվում է մեջքային և պոչային լողակների միջև։ Վերին ծնոտը երկար է ստորինից, բայց ավելի կարճ, քան իշխանի մյուս ենթատեսակներինը։ Մեջքային լողակի և հետնալողակի հիմքերն ավելի երկար են, քան իշխանի մյուս ենթատեսակներինը։ Ատամներն ավելի թույլ են զարգացած։ Թեփուկները մանր են, կողագծում` 105-117, առավել հաճախ` 111-112 հատ։ Մեջքային լողակում ճառագայթները 12-ն են, հետնալողակում` 11-12: Խռիկային առաջին աղեղի վրա գտնվում են 16-21 երկար ու սրածայր առէջներ։ Բազմացման շրջանում մարմնի ընդհանուր գունավորման մեջ գերակշռում են դարչնաձիթապտղագույն նրբերանգները։ Խոշոր առանձնայկների առէջները երբեմն գուրզաձև են։ Ի տարբերություն մյուս ենթատեսակների` ստերջ վիճակում միայն կողագծերի երկարությամբ են ավելի հաճախ հանդիպում կարմիր պտեր։ Էգերը սեռահասուն են դառնում կյանքի 4-րդ, արուները` 3-րդ տարում, երբեմն ավելի ուշ։ Բազմացման ընթացքում արուների մարմնի ու ծնոտների ձևը համեմատաբար քիչ փոփոխություններ է կրում։

Բազմանում է մայիս-հուլիսին` լճի մեջ թափվող գետերի (Մասրիկ, Մաքենիս, Ծակքար, Բախտակ ևն) գետաբերաներում ուր դրանց հարակից շրջաններում։ Բազմացումն սկսվում է ջրի 7-8 աստիճան և ավարտվում է 12-13 աստիճան ջերմաստիճանային պայմաններում։ Բեղունությունը կարող է հասնել մինչև 7.1 հազար ձկնկիթի, որի զարգացումը տևում է 45-55 օր։ Մանրաձկները գետում բնակվում են մինչև դեկտեմբեր։

Սնվում է ջրային իշուկներով, միջատներով և նրանց թրթուրներով, երբեմն կենդանական պլանկտոնով ու ջուրն ընկած միջատներով։

Մինչև 20-րդ դարի 70-ական թթ. ամառային բախտակն ունեցել է արդյունաբերական նշանակություն։ Նրա պաշարները լրացվել են լճափերին գտնվող ձկնաբուծարաններում աճեցված թրթուրների և մանրաձկների պարբերաբար բացթողմամբ։

Բնական միջավայրում գտնվում է ոչնչացման վտանգի տակ։ Ներկայումս Արարատյան դաշտի և Վայոց Ձորի մարզի առանձին ձկնատնտեսություններում փորձեր են կատարվում ամառային բախտակի արհեստական պայմաններում բազմացնելու և աճեցնելու ուղղությամբ։

Գրականություն

  • Հայաստանի բնաշխարհ, Հայկ. հանրագիտ. հրատ., 2006

Տեսեք նաև