«Համաս»–ի խմբագրումների տարբերություն
չ clean up, replaced: → (11) oգտվելով ԱՎԲ |
չ clean up, replaced: → (2) oգտվելով ԱՎԲ |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{Տեղեկաքարտ քաղաքական կուսակցություն |
{{Տեղեկաքարտ քաղաքական կուսակցություն |
||
|անվանում |
|անվանում = Համաս |
||
|անվանում_բնիկ = حركة المقاومة الاسلامية |
|անվանում_բնիկ = حركة المقاومة الاسلامية |
||
|պատկեր |
|պատկեր = Flag of Hamas.svg |
||
|նկարագրում = [[Համասի դրոշ]]ը |
|նկարագրում = [[Համասի դրոշ]]ը |
||
|colorcode = green |
|colorcode = green |
15:05, 3 Սեպտեմբերի 2013-ի տարբերակ
Կաղապար:Տեղեկաքարտ քաղաքական կուսակցություն Համաս (՝ حركة حماس; կամ ամբողջական անվանումով Հարաքաթ ալ-Մուկավամա ալ-Իսլամիյան (արաբերեն՝ حركة المقاومة الاسلامية), որը արաբերենից թարգմանաբար նշանակում է «Իսլամական դիմադրության շարժում»[1], պաղեստինյան իսլամիստ կուսակցություն է, որը այժմ կառավարում է Գազայի տարածքը։
Համասը հիմնվել է 1987թ. դեկտեմբերի 14-ին` Առաջին Ինթիֆադայի[2] տարիներին, Պաղեստինի Գազա քաղաքում երկու խմբավորումների` «Մուսուլման եղբայրների»[3] պաղեստինյան թևի և «Պաղեստինի Իսլամական Ջիհադի»[4] հիմքի վրա (պաշտոնապես գրանցված` որպես մշակութային-լուսավորչական և բարեգործական կազմակերպություններ) Աբդել Ազիզ առ-Ռանտիսսիյի և շեյխ Ահմեդ Յասինի[5] կողմից, ով հռչակել էր, որ ցանկացած հրեայի կարելի է համարել ռազմական օկուպանտ և իրենց պարտականությունն և ստրատեգիական նպատակն է ազատագրել Պաղեստինը վերգրավելով Իսրայելը ամբողջությամբ և հաստատել պաղեստինյան իսլամական պետություն ծովից մինչև Հորդանան: Ինչպես հայտարարել էր շեյխ Յասինը, հրեական գերիշխանության ազատագրումից հետո Պաղեստինը կդառնա արաբական և մուսուլմանական աշխարհի կենտրոնը։
Ինքնասպանների միջոցով ահաբեկչական ակտերից և ռմբակոծումներից բացի (հրեա զինվորների և քաղաքացիների վրա) Համասը նաև վարում է ընդարձակ հասարակական ծրագիրներ և դրանով մեծ ժողովրդավարություն է ստացել Պաղեստինում` կառուցելով հիվանդանոցներ, ուսումնական հաստատություններ, գրադարաններ և այլն :[6] Արևմտյան ափում և Գազայում։[7] Համասի քաղաքական թևը շահել է բազմաթիվ ընտրություններ Գազայում, Քալքիլյայում և Նաբլուսում: 2006 թվականի հունվարին, Համասը շահել է Պաղեստինյան խորհրդարանական ընտրությունները, ստանալով 76 աթոռ 132-ի վրա, իսկ նախորդ իշխող կուսակցությունը Ֆաթահն՝ 43 աթոռ։ Համասի հաղթանակից իվեր, կոնֆլիկտ ծագել է Համասի և Ֆաթահի միջև։ 2007 թվականի հունիսին Գազայի մարտից հետո, ուր Համասը զենքի ուժով գրավել է Գազան, Ֆաթահն դուրս մղել է ընտրված Համասի պաշտոնյաներին Պաղեստինյան Ազգային Իշխանությունից` Արևմտյան ափում, փոխարինելով այլ անդամներով։ Այս գործողությունը դիտարկվել է պաղեստինցի և այլ մտավորականների կողմից իբրև հակաօրինական։[8][9] 2007 թվականի հունիսի 18-ին, Պաղեստինյան նախագահ և Ֆաթահի անդամ Մահմուդ Աբաս օրենքից դուրս հայտարարել է Համասը հրամանագրով։[10]
Համասը ճանաչվել է իբրև ահաբեկչական կազմակերպություն ԱՄՆ-ի, Կանադայի, ԵՄ-ի, Իսրայելի և Ճապոնիայի կողմից։
Նոտագրություն
- ↑ Համաս բարը նշանակում է «զորություն և քաջություն» ըստ իր կանոնադրության MidEast web-ի վրա "MidEast Web Historical Documents: The Covenant of the Islamic Resistance Movement (Hamas)". Copyright 1999–2002. MidEast Web։
- ↑ انتفاضة (արաբ. – ընդվզում, ժողովրդական աբստամբություն) Ներկայում այդ բառի տակ հասկացվում է պաղեստինյան ժողովրդի պայքարն Իսրայել պետության դեմ։ Ինթիֆադան վերջին երեք տասնամյակում համարվել է իսրայլապաղեստինյան հակամարտության նշանակալի ասպեկտներից մեկը, սկսել է 1987թվականից: Բացի պաղեստինյան իրադարձություններից վերոնշյալ տերմինով են անվանվել նաև զանգվածային ելույթները Բահրեյնում, Սաուդյան Արաբիայում, Իրաքում և Արևմտյան Սահարայում:
- ↑ Մուսուլման եղբայրների միավորում - (արաբ. جماعة الاخوان المسلمين)` իսլամական կազմակերպություն` ստեղծված Եգիպտոսում 20-րդ դարի 20-ական թվականներին Հասան ալ-Բաննայի կողմից: Ներկայումս «Մուսուլման եղբայրները» կազմում են բազմաճյուղ միջազգային կազմակերպություն, որ գործում է մեծամասամբ մուսուլմանական երկրներում։
- ↑ Իսլամական Ջիհադ շարժումը Պաղեստինում (արաբ. – حركة الجهاد الإسلامي في فلسطين) հիմնադրվել է 1970-ականերին Ֆաթիհ Շաքաքի և Աբդ ալ-Ազիզ Ավադի կողմից Գազայում` որպես եգիպտական «Իսլամական Ջիհադի» առանձին թև։
- ↑ Շեյխ Ահմեդ Յասին (الشيخ أحمد ياسين), Համաս պաղեստինյան շարժման համահիմնադիր և հոգևոր առաջնորդ։
- ↑ "Palestinian election raises varying opinions within U". The Minnesota Daily.2006 թվականի հունվարի 31-ին,
- ↑ Համաս - Խորհուրդ արտաքին հարաբերությունների վրա։
- ↑ Carter: Stop favoring Fatah over Hamas The Jerusalem Post հունիսի 19, 2007
- ↑ Exposing the bitter truth of Gaza carnage The Age հունիսի 23, 2007
- ↑ CNN - Abbas outlaws Hamas militia forces