«Ավետարան ըստ Մատթեոսի»–ի խմբագրումների տարբերություն
չ Bot: Migrating 1 interwiki links, now provided by Wikidata on d:q392302 (translate me) |
չ clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ |
||
Տող 1. | Տող 1. | ||
[[Պատկեր:Մատթեոս.jpg|thumb|Մատթեոս ավետարանիչ]] |
[[Պատկեր:Մատթեոս.jpg|thumb|Մատթեոս ավետարանիչ]] |
||
{{Նոր Կտակարանի Գրքերը}} |
{{Նոր Կտակարանի Գրքերը}} |
||
Ավետարանների դասավորման մեջ առաջինը '''Մատթեոսի Ավետարանն''' է։ Այս Ավետարանի հեղինակը [[Մատթեոս առաքյալ]]ն է (9.9), որը կոչվել է նաև [[Ղևի]] (Մր 2.14, Ղկ 5.27)։ |
Ավետարանների դասավորման մեջ առաջինը '''Մատթեոսի Ավետարանն''' է։ Այս Ավետարանի հեղինակը [[Մատթեոս առաքյալ]]ն է (9.9), որը կոչվել է նաև [[Ղևի]] (Մր 2.14, Ղկ 5.27)։ Մատթեոսը պաշտոնով մաքսավոր էր, այսինքն՝ հարկահավաք, երբ Հիսուսը առաքելության կանչեց նրան։ |
||
Մատթեոսի Ավետարանն իր ընթերցողներին, հատկապես իր ժամանակի հրեա քրիստոնյաներին հայտնում է, որ [[Հիսուս Քրիստոս|Հիսուսն]] է այն Փրկիչը, որ Աստված խոստացել էր [[Հին Կտակարան]]ի մարգարեությունների մեջ։ Հիսուսը միայն [[Իսրայել|եբրայեցի ժողովրդի]] Փրկիչը չէ, այլ ամբողջ աշխարհի։ |
Մատթեոսի Ավետարանն իր ընթերցողներին, հատկապես իր ժամանակի հրեա քրիստոնյաներին հայտնում է, որ [[Հիսուս Քրիստոս|Հիսուսն]] է այն Փրկիչը, որ Աստված խոստացել էր [[Հին Կտակարան]]ի մարգարեությունների մեջ։ Հիսուսը միայն [[Իսրայել|եբրայեցի ժողովրդի]] Փրկիչը չէ, այլ ամբողջ աշխարհի։ |
11:52, 23 Օգոստոսի 2013-ի տարբերակ
Ավետարանների դասավորման մեջ առաջինը Մատթեոսի Ավետարանն է։ Այս Ավետարանի հեղինակը Մատթեոս առաքյալն է (9.9), որը կոչվել է նաև Ղևի (Մր 2.14, Ղկ 5.27)։ Մատթեոսը պաշտոնով մաքսավոր էր, այսինքն՝ հարկահավաք, երբ Հիսուսը առաքելության կանչեց նրան։
Մատթեոսի Ավետարանն իր ընթերցողներին, հատկապես իր ժամանակի հրեա քրիստոնյաներին հայտնում է, որ Հիսուսն է այն Փրկիչը, որ Աստված խոստացել էր Հին Կտակարանի մարգարեությունների մեջ։ Հիսուսը միայն եբրայեցի ժողովրդի Փրկիչը չէ, այլ ամբողջ աշխարհի։
Մատթեոսն իր Ավետարանը գրել է ժամանակագրական կարգով. այն սկսում է Հիսուսի ազգաբանությամբ և ծնունդով, նկարագրում է նրա մկրտությունն ու փորձությունը և ապա նրա քարոզչությունն ու բժշկությունները։ Այնուհետև նա նկարագրում է վերջին անգամ Հիսուսի մուտքը Երուսաղեմ, նրա կյանքի վերջին շաբաթվա դեպքերը, խաչելությունն ու հարությունը։
Մատթեոս ավետարանիչը Հիսուսին ներկայացնում է որպես այն մեծ ուսուցիչը, որ իշխանություն ունի մեկնաբանելու Աստծու Օրենքը և քարոզելու Աստծու արքայության մասին։ Հիսուսը Աստծու Օրենքի և Ուխտի հավատարիմ ծառան է, որը կատարում և ամբողջացնում է Աստծու ծրագիրը։ Մատթեոսի Ավետարանում Հիսուսի ուսուցումները տրվում են հատուկ խմբավորումով և ընդհանուր դասավորությամբ՝ ըստ հետևյալ կարգի.
- Լեռան քարոզը, որով Հիսուսը մեզ հայտնում է մեր պարտավորությունները՝ Աստծու արքայությանը արժանի լինելու համար (5-7-րդ գլուխներ)։
- Իր աշակերտներին տրված ցուցումներ՝ Աստծու արքայությունը քարոզելու իրենց առաքելության մասին (10-րդ գլուխ)։
- Երկնքի արքայության խորհուրդը և հետագա մեծ հաղթանակը պատկերող յոթ առակներ (13-րդ գլուխ)։
- Այս աշխարհում ինչպե՞ս ապրել որպես երկնքի արքայության զավակներ (18-րդ գլուխ)։
- Ուսուցումներ ներկա ժամանակների վախճանի և Աստծու արքայության գալստյան մասին (24-25-րդ գլուխներ)։
ՄԱՏԹԵՈՍԻ ԱՎԵՏԱՐԱՆԻ ԱՄՓՈՓ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
- Հիսուսի ազգաբանությունը և ծնունդը (1.1-2.23)։
- Հովհաննես Մկրտչի առաքելությունը (3.1-12)։
- Հիսուսի մկրտությունը և փորձությունը (3.13-4.11)։
- Հիսուսի քարոզչությունը և նրա կատարած գործերը Գալիլեայում (4.12-18.35)։
- Նրա երթը Գալիլեայից Երուսաղեմ (19.1-20.34)։
- Վերջին շաբաթը Երուսաղեմում ու նրա շրջակայքում (21.1-27.66)։
- Տասը կույսերի առակը (25:1-13)
- Հիսուսի հարությունը և նրա երևալն իր աշակերտներին (28.1-20)։