Jump to content

«Վիկտոր Դալլաքյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Հիմք Վ․ Դալլաքյանի 2012թ նախընտրական թերթիկ
չ 37.252.95.53 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Davin601 մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակներ՝ Հետշրջում հետշրջված
Տող 15. Տող 15.
Վ․ Դալլաքյանը առաջին կարգային մարզիկ է։ Եղել է Վանաձորի, Երևանի և Հայաստանի վոլեյբոլի առաջնությունների հաղթող և մրցանակակիր։
Վ․ Դալլաքյանը առաջին կարգային մարզիկ է։ Եղել է Վանաձորի, Երևանի և Հայաստանի վոլեյբոլի առաջնությունների հաղթող և մրցանակակիր։


== Օրենսդրական գործունեություն ==
Վիկտոր Դալլաքյանը Ազգային ժողովի ամենաակտիվ պատգամավորներից էր։ Իր պատգամավորական գործունեության ընթացքում (1995-2012 թթ․) նա ազգային ժողովում ունեցել է 421 ելույթ, կատարել է 1275 գրավոր առաջարկություն, որոնց 70 տոկոսն ընդունվել է։ Վ․ Դալլաքյանն ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հանդես է եկել 60 հարցադրումներով։ Ազգային ժողովում նա ունեցել է 115 հայտարարություն։


Վ․ Դալլաքյանը Ազգային ժողովում ամենաշատ օրենսդրական նախաձեռնություններով հանդես եկած պատգամավորներից է։ Նա 1995-2012 թթ, հեղինակել է 83 օրենք։

Վ․ Դալլաքյանը Ազգային ժողովի այն պատգամավորն է, որի օրենսդրական նախաձեռնությունների շնորհիվ խորհրդարանում կյանքի կոչվեց ծրագրային քաղաքականություն որդեգրելու մոտեցումը։ Աղետի գոտու վերականգնման մասին, սահմանամերձ տարածաշրջանների մասին, Սևանա լճի մասին, հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին, երեխայի իրավունքների մասին օրենքներում ամրագրված է այն հիմնարար մոտեցումը, որ վերոհիշյալ բնագավառների վերաբերյալ կառավարությունը պարտավոր է իր քաղաքականությունն իրականացնել համապատասխան ծրագրերի միջոցով, որոնք ֆինանսավորվում են պետական բյուջեից և այդ ծրագրերի կատարման վերաբերյալ կառավարությունը յուրաքանչյուր տարի հաշվետվություններ է ներկայացնելու Ազգային ժողով։

Վ․ Դալլաքյանը հեղինակն է «աղետի գոտու վերականգնման մասին» օրենքի (ընդունվել է 2000թ․ հոկտեմբերի 11-ին), որի համաձայն ՀՀ օրենսդրության մեջ առաջին անգամ աղետի գոտու հիմնահարցերը պետք է լուծվեն օրենքով։ Այդ օրենքի պահանջով կառավարությունը 2001 թ․ հուլիսի 27-ին ԱԺ հաստատմանը ներկայացրեց «աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը», որի արժեքը շուրջ 80 միլիարդ դրամ էր։ Այսպիսով Վ․Դալլաքյանի հեղինակած «Աղետի գոտու վերականգնման մասին» օրենքի շնորհիվ աղետի գոտում կառուցվեցին կամ վերանորոգվեցին բազում բնակարաններ, տնակներից քարե շենքեր տեղափոխվեցին տասնյակ դպրոցներ, առողջապահական հիմնարկներ, մշակույթի օջախներ (մասնավորապես լուծվեցին Վանաձորի թիվ 1, 3, 4, 19 դպրոցների, մանկավարժական ինստիտուտի, «Գուգարք» համաբուժարանի, Վանաձորի քիմիագործների մշակույթի պալատի, Հով․ Աբելյանի անվան թատրոնի, Վանաձորի թիվ 3 երաժշտական դպրոցի, 4-րդ համաբուժարանի, Վանաձորի Սուխումի 1,2 և Ռուսթավի 7 շենքերի հարցերը)։

Վ․ Դալլաքյանի հեղինակած «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացման շրջանակներում Շիրակի և Լոռու մարզերում արտոնություններ տրամադրելու մասին» (ընդունվել է 2002 թ․ հուլիսի 22-ին) օրենքի համաձայն, վարկերի հաշվին վերոհիշյալ մարզերում շահագործման հանձնված բազմաբնակարան շենքերի բնակիչների կողմից իրենց բնակարանների համար վճարման ենթակա գումարը համարվում է մարված և նրանք այդ բնակարանների նկատմամբ ձեռք են բերում սեփականության իրավունք։ Այդ իրավունքը ենթակա է պետական գրանցման, որի համար ազգաբնակչությունն ազատվում է պետական տուրք վճարելու պարտականությունից։


== Կրթություն ==
== Կրթություն ==

04:28, 5 Դեկտեմբերի 2023-ի տարբերակ

Վիկտոր Դալլաքյան
Ծնվել էմարտի 1, 1958(1958-03-01) (66 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1980)
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունքաղաքական գործիչ և պատմաբան
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Վիկտոր Երվանդի Դալլաքյան (մարտի 1, 1958(1958-03-01), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ),հայ պատմաբան, ՀՀ քաղաքական և պետական գործիչ։ Պատմական գիտությունների թեկնածու։ Ծնվել և դաստյարակվել է մանկավարժների ընտանիքում։ Հայրը՝ պատմաբան Երվանդ Դալլաքյանը, որի անունն է կրում Լոռու մարզի Լեռնապատ գյուղի միջնակարգ դպրոցը, ավելի քան 13 տարի ղեկավարել է Գուգարքի շրջանային ժողկրթբաժինը։ Մայրը՝ Մարգարիտ Մատինյանը, որի անունն է կրում Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի արվեստի դպրոցը և Վանաձոր քաղաքի թիվ 19 մսուր մանկապարտեզը, եղել է հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, մանկապարտեզի վարիչ։ Ավարտել է Կիրովականի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ 1979 թ համամիութենական ուսանողական մրցույթում լավագույն պատմագիտական աշխատանքի համար արժանացել է ոսկե մեդալի։

1986 թ․ պաշտպանել է թեկնածուական թեզ։ Նրա գիտական գործունեության շրջանակներն ընդգրկում են Հայաստանի 1920-1930-ական թվականների պատմության՝ մասնավորապես հասարակական-քաղաքական կյանքի, պետության կառավարման համակարգի հիմնահարցերը, որոնց վերաբերյալ հրապարակված բազմաթիվ ուսումնասիրությունները միանգամայն նոր խոսք ու ծանրակշիռ ներդրում են հայ պատմագիտության մեջ։ Վ․ Դալլաքյան գրչին են պատկանում Հայաստանի Հանրապետության (1918-1920 թթ․), Ղարաքիլիսայի 1918 թ․ հերոսամարտի և կոտորածների մասին արժեքավոր հետազոտությունները։

Վ․ Դալլաքյանը հեղւնակն է նաև քաղաքագիտական բնույթ ունեցող «Մեր ապագայի բանալիները» (2007 թ․) ծանրակշիռ աշխատության, որտեղ ուրվագծված են Հայաստանի զարգացման միտումներն ու հեռանկարները։

1990 թ․ դասախոսություններով հանդես է եկել Եգիպտոսում և Թուրքիայում։

1990 թ․ դասավանդել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտում։

Վ․ Դալլաքյանը իր դստեր անունը կրող «Լիլիթ և քույրեր» մանկական բարեգործական կազմակերպության հիմնադիրն ու հովանավորն էր, որը լայն գործունեություն է ծավալել մանուկների դաստյարակության և սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ։

Վ․ Դալլաքյանը առաջին կարգային մարզիկ է։ Եղել է Վանաձորի, Երևանի և Հայաստանի վոլեյբոլի առաջնությունների հաղթող և մրցանակակիր։


Կրթություն

Աշխատանքային գործունեությունը

  • 1981 թ. Հայաստանի ԳԱ պատմության ինստիտուտում աշխատել է ավագ լաբորանտ,
  • 1987-1995 թթ. Հայաստանի ԳԱ պատմության ինստիտուտում աշխատել է կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող, ավագ գիտաշխատող։

Քաղաքական գործունեությունը

  • 1995-1999 թթ., ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 61 ընտրատարածք)։ ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, նախագահի տեղակալ։ «Բարեփոխումներ», ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ։
  • 1997-1999 թթ․ Վ․ Դալլաքյանը աղետի գոտու չսեփականաշնորված և անավարտ շինարարության օբյեկտների հաշվառման և դրանք սեցիալ-մշակույթային նշանակության և որպես բնակելի շենքեր օգտագործելու վերաբերյալ առաջարկություններ նախապատրաստող կառավարական հանձնաժողովի նախագահն էր։ Այդ հանձնաժողովը ստեղծվել է Վ․ Դալլաքյանի նախաձեռնությամբ և լուրջ աշխատանք է կատարել աղետի գոտու հիմնահարցերի լուծման ուղղությամբ։
  • 1999-2003 թթ., ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 47 ընտրատարածք)։ ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, նախագահի տեղակալ, նախագահ։ «Միասնություն» խմբակցության անդամ։
  • 1999-2003 թթ. - Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավարն էր։ 2001 թ․ հունիսի 20-ին Բաքվում հաղթելով նաև ադրբեջանցի մրցակցին, Վ․ Դալլաքյանը ընտրվել է Սևծովյան տնտեսական համագրծակցության խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ։ Վ․ Դալլաքյանը, որպես այդ վեհաժողովի փոխնախագահ՝ միջազգային կազմակերպություններում Հայաստանը ներկայացնող ամենաբարձր կարգավիճակն ունեցող պատգամավորն էր։
  • 2003-2007 թթ. - Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 36 ընտրատարածք)։ ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Մինչև 2006 թ. օգոստոսի 28-ը եղել է «Արդարություն» խմբակցության քարտուղար, այնուհետև խմբակցություններում և պատգամավորական խմբում չի ընդգրկվել։
  • 2007 թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 30 ընտրատարածքից։
  • 2012 թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցիչ[1]։
  • 2012 թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ վերապահելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցչի լիազորությունները[2]։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Նախորդող
-
ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Վիկտոր Դալլաքյան

1995 թ. - 13 սեպտեմբերի 1999 թ.
Հաջորդող
Նախորդող
Յուրի Բախշյան
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Վիկտոր Դալլաքյան

13 սեպտեմբերի 1999 թ. - 12 հունիսի 2003 թ.
Հաջորդող
Ռաֆիկ Պետրոսյան
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության քարտուղար
Վիկտոր Դալլաքյան

12 հունիսի 2003 թ. - 28 օգոստոսի 2006 թ.
Հաջորդող
Գրիգոր Հարությունի Հարությունյան
Նախորդող
Գառնիկ Իսաղուլյան
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցիչ
Վիկտոր Դալլաքյան

6 սեպտեմբերի 2012 թ. - 20 սեպտեմբերի 2012 թ.
Հաջորդող
նույն ինքը որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցիչ
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է, նույն ինքը որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցիչ, Վիգեն Սարգսյանը որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովում ՀՀ Նախագահի մշտական ներկայացուցիչ
Վիկտոր Դալլաքյան

20 սեպտեմբերի 2012 թ. -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է

Ծանոթագրություններ