Գրիգոր Հարությունի Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Հարությունի Հարությունյան
Ծնվել էհոկտեմբերի 10, 1954(1954-10-10) (69 տարեկան)
ԾննդավայրՄեղրու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Գրիգոր Հարությունի Հարությունյան (հոկտեմբերի 10, 1954(1954-10-10), Մեղրու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր,

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Հարությունյանը ծնվել է 1954 թվականի հոկտեմբերի 10-ին Մեղրու շրջանի Շվանիձոր գյուղում[1]։ 1976 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ Ստացել է անասնաբույծ-ճարտարագետի որակավորումը։ 1976 թվականին աշխատել է Մեղրու շրջանի Շվանիձոր գյուղի կոլտնտեսությունում՝ անասնաբույծ[2]։ 1976-1977 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1977-1982 թվականներին Մեղրու գյուղվարչությունում աշխատել է գլխավոր անասնաբույծ, 1982-1985 թվականներին ՀԿԿ Մեղրու շրջկոմի գյուղատնտեսության բաժնի վարիչ, իսկ 1985-1987 թվականներին ՀԿԿ Կենտկոմում` հրահանգիչ[3]։

1987-1990 թվականներին եղել է Մեղրու շրջխորհրդի գործկոմի նախագահ, 1990-1991 թվականներին եղել է ՀԿԿ Մեղրու շրջկոմի առաջին քարտուղար, 1994-1999 թվականներին՝ Մեղրու պանրի գործարանի տնօրեն, այնուհետեւ նույն ԲԲԸ նախագահ։ 1990-1995 թվականներին եղել է Գլխավոր Խորհրդի պատգամավոր (թիվ 228 ընտրատարածք)։ Եղել է ՀԿԿ խմբակցության անդամ։ 1999-2003 թվականներին եղել է Ազգային Ժողովի պատգամավոր (թիվ 69 ընտրատարածք)։ Եղել է Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, նախագահի տեղակալ։ Եղել է «Միասնություն» խմբակցության անդամ, ՀԺԿ վարչության քարտուղար։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.
  2. район, Григор Арутюнович Арутюнян арм Գրիգոր Հարությոնյան Армянский политик Дата рождения: 10 октября 1954Место рождения: село Шванидзор Мегринский; ССР, Армянская. «Арутюнян, Григор Арутюнович - это... Что такое Арутюнян, Григор Арутюнович?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  3. «Арутюнян, Григор Арутюнович. Григор Арутюнович Арутюнян - бы». ww.ru.freejournal.info (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]