Jump to content

Սոֆյա Շեպտիցկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոֆյա Շեպտիցկայա
Ծնվել էմայիսի 20, 1837(1837-05-20)
ԾննդավայրԼվով, Ավստրիական կայսրություն
Վախճանվել էապրիլի 14, 1904(1904-04-14) (66 տարեկան)
Վախճանի վայրՊրիլբիչի, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[1]
ԳերեզմանՊրիլբիչի[2]
Մասնագիտություննկարչուհի և գրող
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն,  Ցիսլեյտանիա և Լեհաստան
ԱմուսինՅան Շեպտիցկի
ԶավակներԱնդրեյ Շեպտիցկի, Կլիմենտի Շեպտիցկի, Ստանիսլավ Շեպտիցկի, Ալեքսանդր Շեպտիցկի և Լեոն Ժոզեֆ Մարիա Շեպտիցկի
 Zofia Szeptycka Վիքիպահեստում

Սոֆյա Լյուդվիկա Ցեցիլա Կոնստանցիա Շեպտիցկայա (պորտ.՝ Zofia Ludwika Cecyla Konstancja Szeptycka, մայիսի 20, 1837(1837-05-20), Լվով, Ավստրիական կայսրություն - ապրիլի 14, 1904(1904-04-14), Պրիլբիչի, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[1]), կոմսուհի, լեհ բանաստեղծուհի, նկարչուհի։ Ուկրաինական-հունական կաթոլիկ եկեղեցու առաջնորդ (1900-1944) միտրոպոլիտ Անդրեյ Շեպտիցկու և ՈւՀԿԵ ծայրագույն վարդապետ, Կաթոլիկ եկեղեցու երանելի Կլիմենտ Շեպտիցկու մայրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հանրաճանաչ լեհ դրամատուրգ կոմս Ալեքսանդր Ֆրեդրոյի ընտանիքում։ Կթություն է ստացել Փարիզում և Վիեննայում։ 1855 թվականին մտերիմ է եղել Լամբեր հյուրանոցի գործիչների հետ[3]։ 1856-1861 թվականներին բնակվել է Լվովում, 1861 թվականի հոկտեմբերին նշանվել Յան Կանտ Շեպտիցկու հետ։ Նրա հետ ամուսնությունից ունեցել է յոթ որդի, որոնցից երկուսը մահացել են վաղ տարիքում (Ստեֆանը` 2, Յուրին (Իզո)` 17 տարեկան հասակում)։ Եղել է ծայրահեղ կրոնապաշտ, որն էլ խորապես ազդել է նրա որդիների` Աստծուն ծառայելու որոշում կայացնելու գործում։ Ռոմանը հետագայում եղել է միտրոպոլիտ, Անդրեյը և Կազիմիրը` հայր Կլիմենտի, Ստուդիտների վանահայր, հավատի նահատակ, մահացել է Գուլագում աքսորի ժամանակ` 1950 թվականի մայիսին։ Որդին` Ստանիսլավը, ավարտել է Վիեննայի ռազմական ակադեմիան, այնուհետև եղել է Լեհական բանակի ականավոր գեներալ։ Ալեքսանդրը եղել է հողատեր, Լևը մնացել է ծնողների հետ Պրիլբիչի կալվածքում։ Լևը և իր կինը գնդակահարվել են ՆԳԺԿ-ի կողմից` 1939 թվականի սեպտեմբերին, Պրիլբիչում։ Ալեքսանդրը մահացել է գեստապոականների ձեռքով` 1940 թվականին, Զամոստյեում։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆյա Շեպտիցկայան եղել է տաղանդավոր նկարչուհի, որի մասին վկայում են հոր, մոր, եղբոր նրա ստեղծած մեծ կտավներն ու ինքնանկարը, որոնք, որպես ցուցանմուշներ տեղադրված են նրա գրքերում։ Նա մեծ զգացողությամբ էր զբաղվում կրոնական գեղանկարչությամբ, նրա կողմից ստեղծված կտավները զարդարում էին Լվովի, Կրակովի, Ժոլկվայի և այլ վայրերի լեհական կաթոլիկ եկեղեցիները։ Բերնարդինսկու լեհական տաճարի (Լվով) համար նկարում է Դուկլայի սուրբ Յանի դիմանկարը, որտեղ էլ թաղված է սրբազանը։

Սոֆյա Շեպտիցկայան ընտանեկան օրագրի համար գրված մի շարք պատմվածքների և ակնարկների հեղինակ է։ 1900-1903 թվականներին հրատարակել է «Անցած տարիների հիշողություններ» գիրքը։ 1904 թվականին՝ նրա մահից հետո, «Gazeta Narodowa» և կրակովյան «Przegląd Polski» թերթերն առաջին անգամ տպագրեցին Շեպտիցկայայի առանձին պատմվածքներ։ Նա հիշողություններ է գրել Անդրեյ Շեպտիցկու պատանեկան տարիների վերաբերյալ։ Սոֆյա Շեպտիցկայայի «Նամակներ»-ի հավաքածուի երկհատորյակը տպագրվել է Կրակովում 1906-1907 թվականներին[4][5]։

Մահացել է 1904 թվականի ապրիլի 17-ին։ Թաղված է Պրիլբիչիի ընտանեկան կալվածքում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Barbara Lasocka: Aleksander Fredro. Drogi życia, Oficyna Wydawnicza Errata, Warszawa 2001, ISBN 83-913140-4-9.
  • Zbigniew Kuchowicz: Al. Fredro we fraku i w szlafroku. Osobowość i życie prywatne - Łódź: KAW, 1989.
  • Zofia Szeptycka: Młodość i powołanie ojca Romana Andrzeja Szeptyckiego zakonu św. Bazylego Wielkiego, oprac. Bogdan Zakrzewski, Wrocław: Towarzystwo Przyjaciół Polonistyki Wrocł., 1993.
  • Zofia Szeptycka: Wspomnienia z lat ubiegłych, przyg. do druku, wstępem i przypisami opatrzył B. Zakrzewski, Wrocław: Zakł. Nar. im. Ossolińskich, 1967.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 https://dlibra.kul.pl/dlibra/publication/61627/edition/57159/content
  2. https://dlibra.kul.pl/dlibra/publication/61629/edition/57161/content
  3. Barbara Lasocka. Skarbek Stanisław Marcin h. Abdank (1780—1848) // Polski Słownik Biograficzny. — Warszawa — Kraków, 1997. — t. XXXVIIІ/1, zeszyt 156. — S. 25. (пол.)
  4. Людвіка Селіна Констанція Софія Олександрівна Фредро (Шептицька)
  5. СОФІЯ З ФРЕДРІВ ПРО СВОГО СИНА АНДРЕЯ(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆյա Շեպտիցկայա» հոդվածին։