Սոֆյա Շահինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահինյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սոֆյա Շահինյան
Ծնվել էնոյեմբերի 27, 1915(1915-11-27)
ԾննդավայրԻգդիր, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 3, 2003(2003-11-03) (87 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունօդերևութաբան

Սոֆյա Վաղինակի Շահինյան (նոյեմբերի 27, 1915(1915-11-27), Իգդիր, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 3, 2003(2003-11-03), Երևան, Հայաստան), հայ օդերևութաբան, Հայաստանում հիդրոօդերևութաբանական ծառայության հիմանդիրներից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆյա Շահինյանը ծնվել է 1915 թվականին Իգդիրում։ 1938 թվականին ավարտել է Մոսկվայի հիդրոօդերևութաբանական ինստիտուտը։ 1941-1983 թվականներին աշխատել է ՀԽՍՀ հիդրոօդերևութաբանական ծառայության վարչության պետ։ Շահինյանի ղեկավարությամբ ստեղծվել է ավելի քան 100 կայանով հիդրոօդերևութաբանական համակարգ, կազմվել են ջրաօդերևութաբանական տեղեկատուներ, սխեմաներ, քարտեզներ[1]։ Զբաղվել է Սևանա լճի հիմնախնդրի լուծման[2][3], ջրային պաշարների օգտագործման, շրջակա միջավայրի պահպանության խնդիրներով, ղեկավարել ՀՀ հիդրոօդերևութաբանական պետական ֆոնդի ստեղծման աշխատանքները։ 1966 թվականին Շահինյանի նախաձեռնությամբ ստեղծվել է Անդրկովկասյան հիդրոօդերևութաբանական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի բաժանմունքը[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ ՊՆ «Մարշալ բաղրամյան-100» հուշամեդալ, 2003 թ.[1]

Ծանոթագրություններсемь[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
  2. «Озеро Севан : [Фотоальбом] / С.В. Шагинян; [фото О. И. Гладуна]».(չաշխատող հղում)
  3. «https://www.ozon.ru/person/25012965/». www.ozon.ru. Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)