Ջրային պաշարների մոնիտորինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ջրային պաշարների մոնիտորինգ, ջրագրական, ջրաերկրաբանական, ջրաֆիզիկական և ջրաքիմիական ցուցանիշների կանոնակարգված (և տարածման ենթակա) դիտարկումների համակարգ, որն ապահովում է այդ տվյալների հավաքումը և մշակումը։ Ջրային պաշարների մոնիտորինգն ապահովում է տվյալներ ջրային պաշարների քանակ, (այդ թվում՝ նաև ձնածածկույթների) և որակական ցուցանիշների, օգտագործման արդյունավետության, ջրային պաշարների վրա մարդահարույց ազդեցությունների հետևանքների՝ ներառյալ աղտոտման, կեղտաջրերի և դրանցում գտնվող նյութերի կազմերի, քանակների, ջրային պաշարների վերականգնման, ջրհեղեղների, սելավների, երաշտների կանխատեսումների, ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների ու դրանց վիճակի, մթնոլորտային տեղումների և մթնոլորտի ջերմաստիճանային ռեժիմի, ջրօգտագործման թույլտվությունների և ջրային համակարգերի օգտագործման թույլտվությունների, ջրի ազգային ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png