Սոֆյա Կարամզինա
Սոֆյա Կարամզինա | |
---|---|
Ծնվել է | մարտի 5 (17), 1802 |
Ծննդավայր | Մցենյան գավառ, Օրլովի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 4 (16), 1856 (54 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Տիխվինսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | ֆրեյլինա |
Ծնողներ | հայր՝ Ն. Մ. Կարամզին, մայր՝ Ե. Ի. Պրոտասովա |
Sofia Nikolaevna Karamzina Վիքիպահեստում |
Սոֆյա Նիկոլաևնա Կարամզինա (ռուս.՝ Софья Николаевна Карамзина, մարտի 5 (17), 1802 - հուլիսի 4 (16), 1856, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), գրող և պատմաբան Նիկոլայ Կարամզինի ու նրա առաջին կնոջ՝ Ելիզավետա Պրոտասովայի դուստրը, պալատական ֆրեյլինա, 1840-ական թվականներին պետերբուրգյան գրական հանրահայտ սալոնի տիրուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոֆյա Նիկոլաևնա Կարամզինան ծնվել է 1802 թվականի մարտի 5-ին (17-ին)[1] Օրլովի նահանգի Մցենյան գավառի Պոկրովսկի (Բորտնոյե) գյուղի մոտ գտնվող տոհմական կալվածքում։ Նիկոլայ Կարամզինին ծայրաստիճան ուրախացրել է դստեր ծնունդը։ Նա Իվան Դմիտրիևին ուղղված նամակում գրել է. «Իմ սիրելի՛ ընկեր, ես փոքրիկ Սոֆյայի հայր եմ։ Լիզանկան բարեհաջող է ծննդաբերել, բայց դեռ շատ թույլ է։ <…> Ես արդեն Սոֆյային ամբողջ հոգով սիրում եմ և ուրախանում նրանով»։ Սակայն շուտով մոր՝ Ելիզավետա Իվանովնայի մոտ զարգացել է «հետծննդաբերական տենդ», ինչպես այն ժամանակ անվանում էին՝ հետծննդաբերական սեպսիս, որից նա վախճանվել է[2]։
Սոֆյա Նիկոլաևնան ընկերություն է արել Պուշկինի և Լերմոնտովի հետ։ Նրա ալբոմում գրառումներ են կատարել Եվգենի Բարատինսկին, Պյոտր Վյազեմսկին, Ալեքսեյ Խոմյակովը, Եվդոկիա Ռոստոպչինան[2][3]։
Սոֆյա Կարամզինան՝ որպես պալատական ֆրեյլինա, մուտք է ունեցել թագավորական ընտանիք։ Դրանով է բացատրվում 1841 թվականի գարնանից պահպանված Լերմոնտովի տատիկի՝ Ելիզավետա Արսենևայի նամակը, որտեղ նա խնդրել է կովկասյան աքսորից կարճատև արձակուրդ վերադարձած թոռանը ներում շնորհել[4]։
Վախճանվել է 1856 թվականի հուլիսի 4-ին (16-ին) Սանկտ Պետերբուրգում։ Թաղված է հոր կողքին՝ Տիխվինյան գերեզմանատանը, Ալեքսանդրո-Նևյան մայրավանքում[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Петербургский некрополь
- ↑ 2,0 2,1 Бельский А. Орловские годы Карамзина // Русская провинция : журнал. — 2008. — № 3.
- ↑ Кольян Т. Н. «Карамзина Софья Николаевна». Женщины-адресаты лирики М. Ю. Лермонтова. Музей Тарханы.
- ↑ «Письмо Е. А. Арсеньевой к С. Н. Карамзиной». Литературное наследство.
- ↑ «Карамзин Николай Михайлович». lavraspb.ru.