Սովորել է Ցյուրիխում և Ժնևում, մասնակցել կանանց հեղափոխական խմբակի («Ֆրիչի») կազմակերպմանը։ 1874 թվականին վերադառնալով Ռուսաստան՝ դարձել է Մոսկվայի նարոդնիկական խմբակի գործուն անդամներից մեկը, որպես բանվորուհի աշխատել է ֆաբրիկաներում, հեղափոխական պրոպագանդա ծավալել բանվորների շրջանում։
1875 թվականին ձերբակալվել և դատվել է «50»-ի գործով։ Դատապարտվել է 9 տարվա տաժանակրության, որը փոխարինվել է աքսորով (Սիբիր)։ 1880 թվականին փախել է աքսորից, անցել արտասահման (Ժնև), որտեղ և ծանր հիվանդության պատճառով ինքնասպան է եղել։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 314)։