50-ի դատավարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«50-ի դատավարություն» կամ «մոսկվացիների դատավարություն», հեղափոխական-նարոդնիկների դատավարությունը տեղի է ունեցել Պետերբուրգում 1877 թվականի փետրվար-մարտին։ Դատվողների մեծ մասը «համառուսական սոցիալ-հեղափոխական կազմակերպության» անդամներ Էին, որոնք մեղադրվում Էին բանվորների շրջանում հեղափոխական պրոպագանդա անելու համար։ Դատավարությունում նշանակալից Էին Ս․ Ի․ Բարոդինայի և Պ․ Ս․ Ալեքսեևի ճառերը։ Նրանք իրենց խոսքում մերկացրեցին ցարական դատարանը և անհարգանքի սյունին գամեցին ցարիզմը։ Դատը մեծ տպավորություն գործեց հեղափոխական մտավորականության վրա։ Մեղադրյալների (նրանց թվում Էին հայ հեղափոխականներ Ս․ Ղարդաշյանը, Ե․ և Տ․ Թումանովա քույրերը) մի մասը դատապարտվեց տաժանակրության ու աքսորի, մյուսը՝ ավելի մեղմ պատիժների։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 309 CC-BY-SA-icon-80x15.png