Սոֆի Երամյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Երամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ի ծնե | Սոֆի Երամյան |
|---|---|
| Ծնվել է | 1915 |
| Ծննդավայր | Անկարա, Թուրքիա |
| Վախճանվել է | 1984 |
| Մահվան վայր | Բեյրութ, Լիբանան |
| Ազգություն | հայ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | նկարչուհի |
Սոֆի Երամյան (1915, Անկարա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1984, Բեյրութ, Լիբանան), հայ գեղանկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես նկարչուհի հանդես է եկել 1957 թվականից։ Մասնակցել է Լիբանանում կազմակերպված մի շարք ցուցահանդեսների։ Հեղինակ է ժանրային նկարների և բնանկարների։ 1964 թվականին բացել է անհատական ցուցահանդես Բեյրութում[1]։ Ապրել և ստեղծագործել է Բեյրութում։ Մահացել է 1984 թվականին[2]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ռեստորանում»
- «Գյուղական հարսանիք»[3]
- «Եկեղեցուց դուրս գալը»
- «Անթառամ ծաղիկներ»
- «Գարուն և ծիծեռնակներ»
- «Գնչուական պար»
- «Շուկայի օր»
- «Գյուղում»
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոֆի Երամեանի նկարներուն ցուցահանդեսը։ «Այգ» 1963 թվականի փետրվարի 3-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան
- ↑ Գրիգոր Քյոսեյան, Պրիսմակին գոյները, Ուոթերթաուն, 200, էջ 237 — 336 էջ, ISBN 978-1-931834-32-2։
- ↑ Սոֆի Երամյան, «Գյուղական հարսանիք», ՀԱՊ