Jump to content

Սոֆյա Ազնաուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սոֆա Ազնաուրյանից)
Սոֆյա Ազնաուրյան
Ծնվել էհուլիսի 3, 1959(1959-07-03)[1] (65 տարեկան)
Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԱշխատավայրՀայկական պետական մանկավարժական համալսարան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1983)
ԱնդամակցությունՀայաստանի կոմպոզիտորների միություն և Հայաստանի ժուռնալիստների միություն

Սոֆյա Մաթևոսի Ազնաուրյան (հուլիսի 3, 1959(1959-07-03)[1], Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր։ Հայաստանի կոմպոզիտորների (1998) և Հայաստանի ժուռնալիստների միությունների անդամ։ Բնության և հասարակության մասին միջազգային ակադեմիայի ակադեմիկոս (2007

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆա Ազնաուրյանը ծնվել է 1959 թվականի հուլիսի 3-ին, Կրասնոդարում։ 1967-1974 թվականներին սովորել է Կրասնոդարի թիվ 2 երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում։ 1978 թվականին ավարտել է Կրասնոդարի Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի անվան երաժշտական ուսումնարանի կոմպոզիցիայի և տեսության բաժինները, 1983 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը (ղեկավար՝ Գրիգոր Եղիազարյան)[2][3]։

1988 թվականից աշխատել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ 2000 թվականից «ԵՊԿ հրատարակչության» և «Երաժշտական Հայաստան» ամսագրի խմբագիրն է։

  • Երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական մրցույթի դափնեկիր, Մոսկվա, 1982
  • «Արևիկ» մանկապատանեկան անսամբլի հանրապետական մրցույթում «Կրկեսում» երգն արժանացել է մրցանակի, իսկ Բեյրութում՝ «Վանա ձայն» ռադիոկայանի կազմակերպած երգի մրցույթում ճանաչվել լավագույն երգ

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պոեմ սոպրանոյի և կամերային նվագախմբի համար (խոսք՝ Կ. Լեփեջյանի), 1983։
  • Ֆանտազիա կոնտրաբասի և կամերային նվագախմբի համար, 1984։
  • Երեք պիես կամերային նվագախմբի համար, 1985։
  • «Ինչո՞ւ» ձայնի և էստրադային սիմֆոնիկ նվագախմբի համար (խոսք՝ Շ. Ազնավուրի), 1982։
  • Երկու կրկնակի ֆուգա՝ լարային և փողային կվարտետների համար, 1982։
  • Դաշնամուրային տրիո, 1984։
  • Չակոնա դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար, 1982։
  • «Ակնթարթ» վոկալ շարք (խոսք՝ Ա. Մովսիսյանի), 1983։
  • Ռոմանսներ ձայնի և դաշնամուրի համար. «Ասում են թե», «Լորիների տակ» (խոսք՝ Ա. Իսահակյանի), 1984։
  • Յոթ էստրադային երգ
  • «Տունն այս բարի» հիմն երկսեռ երգչախմբի, երգեհոնի և զանգերի համար (խոսք՝ Արքեպիսկոպոս Արտակ Մանուկյանի)
  • Յոթ երգ փոքր տարիքի երեխաների համար, ռուս բանաստեղծների տեքստերով
  • Յոթ երգ երեխաների համար, հայկական ժողովրդական տեքստերով
  • «Կատակ» դաշնամուրի և երկու ջութակի համար, 2002։
  • «Մարալ հոյ» երգչախմբի և դաշնամուրի համար, ժողովրդական տեքստերով, 2002։
  • «Ջան գյուլում» մշակում երկու դաշնամուրի համար, 2003։
  • «Հույս» մոնոօպերա, ըստ Զ. Գիպպիուսի, 2004։
  • «Հայաստան» կամերային օպերա՝ ըստ Օ. Մանդելշտամի և Ն. Մանդելշտամի, 2006։
  • «Համլետ» մոնոօպերա՝ ըստ Ուիլյամ Շեքսպիրի, 2007։
  • Ֆուգաներ դաշնամուրի, Ֆլեյտայի և թավջութակի համար, երգչախմբի համար
  • Երեք վոկալ շարք երեխաների համար, հայկական ժողովրդական, հայ և ռուս բանաստեղծների տեքստերով

Հրատարակված ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Ջան գյուլում» մշակում երկու դաշնամուրի համար, «Դաշնամուրի ձեռնարկ», կազմող՝ Կ. Թոփչյան, Երևան, «Ամրոց գրուպ», 2008։
  • Էտյուդ՝ դաշնամուրի համար, «Դաշնամուրային էտյուդների ընտրանի», Երևան, «Վան արյան», 2011։
  • Երկձայն ֆուգա դաշնամուրի համար-Պոլիֆոնիկ պիեսներ դաշնամուրի համար, Երևան, «Վան արյան», 2011։
  • Վոկալ շարք՝ նվիրված Լուսինե Զաքարյանին, Վոկալ շարք՝ Մ. Սարգսյանի տեքստերով, Երևան, «Կոմիտաս», 2004։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://composers.am/?p=758
  2. «Ազնաուրյան Սոֆա | ՀԿՄ». composers.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
  3. «Zarkfoundation - Սոֆա Ազնաուրյան». zarkfoundation.com.