Jump to content

Սուրիկ Մարտիրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սուրիկ Մարտիրոսյան
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Սուրիկ Լևոնի Մարտիրոսյան
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ մարտի 18, 1949(1949-03-18)
Ծննդավայր Երևան, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ դեկտեմբերի 9, 2019(2019-12-09)[1] (70 տարեկան)
Մահվան վայր Երևան, Հայաստան
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1966-1977
1978
1978-1979
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Արարատ
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Կոտայք (Աբովյան)
Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ղարաբաղ (Ստեփանակերտ)
140 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Սուրիկ Լևոնի Մարտիրոսյան (ավելի հայտնի որպես Սուրեն Մարտիրոսյան, մարտի 18, 1949(1949-03-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 9, 2019(2019-12-09)[1], Երևան, Հայաստան), խորհրդային և հայ նախկին ֆուտբոլիստ, պաշտպան։ ԽՍՀՄ սպորտի վարպետ։

Հայկական ֆուտբոլի սան է։ Կարիերայի մեծ մասն անց է կացրել Երևանի «Արարատ»ում, որի կազմում 1966-1977 թթ. խաղացել է ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում, ուր մասնակցել է 140 խաղի, խփել 1 գոլ, դարձել ԽՍՀՄ չեմպիոն, արծաթե մեդալակիր, կրկնակի գավաթակիր։ Մասնակցել է 13 եվրագավաթային խաղի։

1978-1979 թթ. խաղացել է ԽՍՀՄ առաջնության երկրորդ խմբում՝ Աբովյանի «Կոտայք» ակումբում, ապա Ստեփանակերտի «Ղարաբաղ»ում։

1987-1989 թթ. եղել է Երևանի «Արարատի» մարզիչ։ 2003 թ. աշխատել է գործարանի տնօրենի տեղակալ։

2013 թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[2]։

Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Արարատ

  • ԽՍՀՄ չեմպիոն՝ 1973
  • ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր՝ 1976 (գարուն)։
  • ԽՍՀՄ գավաթակիր՝ 1973, 1975։
  • Ընդգրկվել է ԽՍՀՄ 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում՝ թիվ 2 (1973)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]