Սուրեն Եղիազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սուրեն Եղիազարյան
մայիսի 4, 1971(1971-05-04) - օգոստոսի 8, 1992(1992-08-08) (21 տարեկան)
ԾննդավայրՎաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրԱրծվաշեն, Կրասնոսելսկի շրջան, Հայաստան
ԳերեզմանԵռաբլուր
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ
«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան

Սուրեն Լյուդվիգի Եղիազարյան (մայիսի 4, 1971(1971-05-04), Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 8, 1992(1992-08-08), Արծվաշեն, Կրասնոսելսկի շրջան, Հայաստան), հայ ազատամարտիկ։

1992 թվականի հուլիս-օգոստոսին Վանաձորի մոտոհրաձգային գնդի կազմում մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների պաշտպանական, Վահան-Արծվաշեն գյուղերի ուղղությամբ մղվող մարտերին։ Աչքի է ընկել Արծվաշենի պաշտպանության մարտերում։ Սուրեն Եղիազարյանը և 11 ազատամարտիկներ իրենց վրա վերցնելով հակառակորդի գրոհները՝ ապահովել են գյուղի 4500 բնակչի տարհանումն անվտանգության գոտի, իրենք՝ զոհվել։

Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Թաղված է Եռաբլուրում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։