Սուրեն Աբրահամյան (գրականագետ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրեն Աբրահամյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սուրեն Աբրահամյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 25, 1961 (63 տարեկան) |
Ծննդավայր | Տավուշ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրականագետ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Անդամակցություն | ՀԳՄ |
Սուրեն Աբրահամյան Վիքիդարանում |
Սուրեն Աբրահամյան (փետրվարի 25, 1961, Տավուշ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, 2007 թվականից Հայաստանի գրողների միության անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1961 թվականի փետրվարի 25-ին, Շամշադինի շրջանի Թովուզ գյուղում (այժմ՝ Հայաստանի Տավուշի մարզ, գյուղ Տավուշ)։
Ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը, Գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան։ Դասավանդել է հանրապետության տարբեր բուհերում, ինչպես նաև Երուսաղեմի (2001-2004) համալսարանի հայագիտության ամբիոնում և ժառանգավորաց բարձրագույն ճեմարանում։ Աշխատում է Երևանի պետական լեզվաբանական համալսարանում (2004)՝ գրականագիտության ամբիոնում։ Նաև Հայաստանի ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հայ նորագույն գրականության բաժանմունքի վարիչն է։
Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրատարակել է հարյուրի հասնող գիտական հոդվածներ և աշխատություններ գրական, գիտական մամուլում (Հայաստանում և արտերկրում), որոնցից մեկը թարգմանվել է իտալերեն (Բոլոնիայի համալսարանի հայագիտության ամբիոնում), մյուսը՝ անգլերեն (Երուսաղեմի համալսարանի հայագիտության կենտրոնում)։
Սուրեն Աբրահամյանը Հայաստանի գրողների միության և գրականության ինստիտուտի՝ համատեղ հրատարակվող «Գրականագիտական հանդես»-ի գլխավոր խմբագիրն է։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տեքստ և բնագիր (հոդվածների և տեսական ակնարկների ժողովածու), Երևան, 2011:
- Ժամանակակից հայ պատմվածքը (ժանրի տիպաբանությունը, 60-80-ական թթ.), Երևան, 2009:
- Ժամանակակից հայ պոեզիան (ժողովածու, իտալարեն), Իտալիա, 2000:
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի «Տեքստ և բնագիր» գիրքը արժանացել է ՀԳՄ Նիկոլ Աղբալյանի անվան ամենամյա մրցանակի։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող».
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սուրեն Աբրահամյան Արխիվացված 2021-05-03 Wayback Machine