Սուրբ ծնունդը Շվեդիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրբ ծնունդը Շվեդիայում
Sergels torg nov 2011b.jpg
Տեսակտոն և ամենամյա միջոցառում
ԵնթադասՍուրբ Ծնունդ
Ամսաթիվդեկտեմբեր
Տոնվում էFlag of Sweden.svg Շվեդիա

Սուրբ ծնունդը Շվեդիայում (շվեդերեն՝ Jul i Sverige), պետական տոն Շվեդիայում, որը նվիրված է Հիսուս Քրիստոսի ծննդյանը և ըստ Գրիգորյան օրացույցի`նշվում է դեկտեմբերի 25-ին։ Տոնի նախապատրաստությունը սկսվում է մեկ ամիս առաջ։

Սուրբծննդյան սեղանի ուտելիքները և նվերները շվեդները ամենաշատը գնում են տոներից առաջ վերջին հանգստյան օրերին. 2003 թվականի ծննդյան տոների վրա շվեդները ծախսել են շուրջ 48,6 միլիարդ կրոն, 2012 թվականին՝ 64,7 միլիարդ, 2013 թվականին՝ 65,6 միլիարդ կրոն։ Ամեն տարի Շվեդիայում գնվում է շուրջ 48 միլիոն սուրբծննդյան նվեր, որոնցից յուրաքանչյուրն արժե միջինը 300 կրոն։

Նախապատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ ծնունդից չորս կիրակի առաջ շվեդները առաջին մոմն են վառում հատուկ մոմակալներում, որը նախատեսված է չորս մոմի համար։ Այն չեն թողնում մինչև վերջ այրվի․ պետք է հալվի միայն դրա մեկ քառորդը։ Ուղիղ մեկ շաբաթից վառվում է երկու մոմ՝ մեկ քառորդով այրվածը և մեկ նորը։ Այսպես շարունակվում է մինչև Սուրբ ծնունդ. տոնական սեղանին պետք է վառվի վերջին մոմը։ Բացի այդ, սեղանի վրա դրվում են չորացրած ձողաձուկ, քաղցրաբլիթի տնակ կամ քաղցրաբլիթից թխվածքաբլիթներ և խոզի բուդ։ Անհնար է առանց համեմունքներից և նուշից պատրաստված գլոգի։

Սուրբ ծնունդը Շվեդիայում բացառապես ընտանեկան տոն է։ Մի քանի սերունդ հավաքվում է սեղանի շուրջ, և օտարի մուտքը այստեղ գրեթե անհնար է։ Երեկոյան ընտանիքի անդամներից մեկն աննկատ դուրս է գալիս տնից՝ առավել հաճախ «թերթ կամ ծխախոտ գնելու», և հենց այդ պահին դռան թակոց է լսվում ու նվերների պարկով հայտնվում է Յուլթոմթենը (շվեդերեն՝ Jultomten) կամ Սուրբ ծննդյան թզուկը։ Հեթանոսական ժամանակներում շվեդները անկեղծորեն հավատում էին, որ իրենց տները, այգիները, անտառներն ու դաշտերը բնակեցված են եղել փոքր թզուկներով, որոնց ժամանակ առ ժամանակ պետք է սիրաշահել, որպեսզի նրանք հետագայում էլ օգնեն մարդկանց աշխատել։ Յուլթոմթենի համար նախատեսված էր մի ամբողջ կճուճ բրնձի շիլա, որի մեջ հաճախ նուշ էին դնում։ Շվեդները շիլան դնում էին շեմին, իսկ հաջորդ առավոտյան զգուշորեն դռնից նայում՝ թզուկին դուր եկել է իրենց անուշեղենը։ Դատարկ կճուճը նշանակում էր, որ շվեդները գոհացրել են իրենց «հարևանին», և նա հաջորդ տարի բարենհաճ կլինի իրենց նկատմամբ։ Շվեդիայի ներկայիս բնակիչները թեթևակի ծաղրում են իրենց նախնիներին՝ ուրախանալով տարին մեկ անգամ տեղական վայրի և ընտանի կենդանիներին սննդարար և համեղ շիլա բաժին հանելու համար, բայց այսօր նույնիսկ սնահավատությամբ աչքի չընկնող շվեդները դեռ նուշով զարդարված մի քանի գդալ բրնձի շիլա են դնում առանձին ափսեի մեջ․ ամեն դեպքում։

1891 թվականից մինչ 1935 թվականը Ստոկհոլմում լույս է տեսել «Jultomten» ամսագրի առաջին թողարկումը, որը մինչև 1935 թվականը հրատարակվում էր Շվեդական ուսուցչական թերթի կողմից[1]։

2011 թվականի Սուրբծննդյան այծը Եվլեում

Սուրբծննդյան այծը համարվում է Շվեդիայի սուրբծննդյան գլխավոր խորհրդանիշներից մեկը։ Այն Եվլե քաղաքում կառուցում են արդեն 47 տարի[2]։

Ամեն տարի կառույցը դառնում է պիրոմանիայի զոհ, և տեղական բուքմեյքերները ամեն տարի գրազ են գալիս՝ կկարողանա արձանը գոյատևել մինչև Սուրբ ծնունդ։ Բոլոր տարիների ընթացքում այծը մինչև Սուրբ ծնունդ մնացել է ընդամենը 12 անգամ։ Մնացած դեպքերում անհայտ անձինք հրկիզել են այն։ 1976 թվականին չարագործներին հաջողվել է նրան մխրճել բեռնատարի մեջ։ Քաղաքի իշխանությունները փորձում են կատարելագործել հսկա այծի պաշտպանության միջոցները, բայց ամեն ինչ ապարդյուն է. չի օգնում ո՛չ տեսահսկումը, ո՛չ էլ հատուկ հրդեհապաշտպան տոգորանյութը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Резник Е. В. Глава 4. Рождество в разных странах // Рождество. История, традиции, рецепты. — М.: «Мой мир ГмбХ & Ко.КГ», 2005. — 128 с. — 5000 экз. — ISBN 3-86605-146-8

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]