Պիրոմանիա
Պիրոմանիա | |
---|---|
![]() | |
Բժշկական մասնագիտություն | հոգեբուժություն և հոգեբանություն |
ՀՄԴ-10 | F63.1 |
Pyromania Վիքիպահեստում |
Պիրոմանիա, խթանող վարքագծի խանգարում[1], որի ժամանակ անհատները չեն կարողանում զսպել անընդհատ հրդեհ առաջացնելու անհաղթահարելի իրենց ազդակները: Նրանք այդպիսի քայլի են դիմում լարվածությունը թուլացնելու կամ պարզապես հաճույք ստանալու համար[1]: Պիրոմանիակները չեն հետապնդում դրամական կամ քաղաքական շահ[2]: Նրանց նպատակն է հասնել էյֆորիայի: Շատ հաճախ նրանք միտումնավոր կերպով ընտրում են հրշեջի մասնագիտությունը: Պիրոմանիան, ինչպես օրինակ կլեպտոմանիան, անկառավարելի է:
Հիվանդության մասին մարդկությանը հայտնի է դեռ 1824 թվականից, սակայն այն մինչ այժմ ամբողջությամբ ուսումնասիրված չէ: Պիրոմանիայի դրսևորումները հոգեբանության և իրավաբանության ուսումնասիրության առարկա են համարվում:
Գրանցվել են դեպքեր, որ երկարատև հոգեբանական բուժումներից հետո հիվանդները վեց հարյուրից ավելի հրդեհներ են առաջացրել:
Ախտանիշեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Կան հատուկ ախտանիշեր, որոնցով պիրոմանիակները տարբերվում են նրանցից, ովքեր հրդեհ են առաջացնում հանցավոր նպատակներով կամ հուզական այլ դրդապատճառներով, որոնք կապված չեն կրակի հետ: Պիրոմանիայի համախտանիշով տառապող մարդիկ ավելի քան մեկ անգամ մտածված հրդեհներ են առաջացնում: Երբ նրանք գտնվում են հրդեհի գոտում, անբացատրելի հաճույք, հանգստություն, բավականություն են զգում:
Հիվանդությունը դժվար է հայտնաբերել հատկապես վաղ տարիքում, որովհետև երեխաների մեծ մասը նույնպես ուղղակի հետաքրքրությունից դրդված սիրում է կրակի հետ խաղալ[3]:
Առաջացման պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ պիրոմանիան առավել հաճախ դրսևորվում է երեխաների և դեռահասների մոտ: Պիրոմանիայի առաջացման պատճառները կարելի է երկու խմբի բաժանել. ներքին (անհատական) և արտաքին աշխարհի ազդեցությամբ առաջացած պատճառներ[4]:
Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ հիվանդների մեծ մասի ընտանիքներում բացակայել է հայրը[5]:
Պիրոմանիան կարող է դրսևորվել անգամ երեք տարեկան երեխայի մոտ, չնայած որ այդպիսի դեպքերը խիստ հազվադեպ են[6]: Ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ պիրոմանյակների մեծ մասը տղամարդիկ են[7] :
Անհատական գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անհատական գործոնները, որոնք կարող են հանգեցնել պիրոմանիայի համախտանիշի ձևավորման հիմնականում կապված են անհատի անձնական կյանքի հետ: Շատ դեռահասներ տարբեր հանցագործություններ են կատարում: Օրինակ`պիրոմանիայով տառապող դեռահասների 19%-ին վանդալիզմի մեղադրանք է առաջադրվել, 18%-ը մեղադրվել է սեռական ոտնձգություններ կատարելու համար: Հնարավոր պատճառներից են ուշադրության պակասը, վրեժի ցանկությունը:
Պիրոմանիակները առանձնանում են հակահասարակական պահվածքով: Նրանք առանց լուրջ պատճառի բացակայում են ուսումնական հաստատություններից, փախչում են տանից և կատարում բազմաբնույթ զանցանքներ:
Արտաքին գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին գործոնները, որոնց ազդեցությամբ անհատի մոտ զարգանում է պիրոմանիան, առաջանում են այն միջավայրում, որտեղ նրանք ապրում են: Դրանք կարող են լինել ծնողների կողմից դրսևորած արհամարհական վերաբերմունքը, վաղ տարիքում սեռական կամ ֆիզիկական ոտնձգությունների ենթարկվելը:
Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կախված հիվանդի տարիքից և հիվանդության զարգացման աստիճանից, բուժման մեթոդները տարբերվում են: Երեխաների և դեռահասների դեպքում որպես բուժման հիմք են ընդունում կոգնիտիվ թերապիաները: Կարևոր է նաև հատուկ վերաբերմունք ցուցաբերել ընտանիքի անդամներին, հատկապես ծնողներին: Անհրաժեշտ է սովորեցնել նրանց, թե ինչպես առավել անվտանգ և ճիշտ կերպով դաստիարակեն իրենց երեխաներին[4]: Ի տարբերություն երեխաների և դեռահասների, մեծահասակների դեպքում իրավիճակն առավել բարդ է: Նրանք ստիպված են լինում երկարատև հոգեթերապիաների հաճախել, սակայն մեծ մասամբ դրանք իրենց դրական արդյունքն այդպես էլ չեն ունենում:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Pyromania | BehaveNet»։ behavenet.com։ Վերցված է փետրվարի 27, 2015
- ↑ Robert E. Hales (2008)։ «Impulse Disorders Not Elsewhere Classified»։ in Stuart C. Yudofsky, Glen O. Gabbard։ The American Psychiatric Publishing Textbook of Psychiatry։ American Psychiatric Pub։ էջ 793։ ISBN 9781585622573
- ↑ Michael B. First, Allen J. Frances, Harold Alan Pincus (2004)։ Dsm-iv Tr Guidebook։ American Psychiatric Pub։ էջ 337։ ISBN 978-1-58562-068-5։ Վերցված է փետրվարի 24, 2013
- ↑ 4,0 4,1 Soltys Stephen M (փետրվարի 1, 1992)։ «Pyromania and Firesetting Behaviors» 22 (2)։ էջեր 79–83։ doi:10.3928/0048-5713-19920201-10
- ↑ Sadock, B.J., Sadock, V.A. (2008)։ Kaplan & Sadock's Concise Textbook of Clinical Psychiatry։ Wolters Kluwer/Lippincott Williams & Wilkins։ էջ 365։ ISBN 9780781787468։ Վերցված է փետրվարի 27, 2015
- ↑ Barker AF (1994) Arson: A Review of the Psychiatric Literature. Oxford: Oxford University Press.
- ↑ (Gale 1998)