Սուրբ Փրկիչ վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Փրկիչ վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԱրևմտյան Հայաստան Արևմտյան Հայաստան
ՏեղագրությունԷրզինջանի մարզ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն

Սուրբ Փրկիչ վանք (Թորդան)[1],, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Արևմտյան Հայաստանի Երզնկա քաղաքից մոտ 7 կմ դեպի արևմուտք՝ Սեպուհ լեռան կողմերում, Թորդան գյուղի մեջ։ Կառուցվել է 1-ին դարում։

Վանքը կրել է նաև Սուրբ Խաչ, Սուրբ Նշան և Ինն Սրբոց Գերեզմանք անուններով։ Վերջին հիշատակված անվան ծագում եկել է այն բանից որ, այնտեղ էին ամփոփված հայոց Տրդատ Գ Մեծարքա ի, նրա կնոջ Աշխենի և քրոջ Խոսրովիդուխտի, Գրիգոր Լուսավորչի, և Լուսավորչի տոհմի կաթողիկոսներ՝ Վրթանեսի, Յուսիկի և Գրիգորիսի (Աղուանքի եպիսկոպոս), Դանիել Ասորու և Խադի եկեղեցական գործիչների աճյունները։

Մեծ եղեռնի արդեն իսկ սկզբերին վանքից մնացել էր միայն գլխավոր տաճարի շենքը, որը Թորդանի բնակիչները այցելում էին որպես եկեղեցի, իրենց հոգևոր կարիքների համար։

Եկեղեցին բաժանված էր 2 մասի ներքի և արտաքին տաճարների։ Արտաքին տաճարը ուներ 3 սեղաններ, պատերը շաղախով ծեփված քարե շարվածքով, ձեղունը ատաղձներով ծածկուած։ Տաճարի ավագ սեղանի բեմի տակ գտնվում էր ներքին տաճարի մուտքը։

Ինչ վերաբերվում է ներքին տաճարին, այն ամբողջութեամբ շաղախով ծեփված էր և խաչաձև էր, որի վրայ բարձրանում էր ութանիստ վեղարաձև գագաթ։ Աարևելյան կամարի տակ ուներ ավագ սեղան, որը միակներ, իսկ բեմի տակ ամփոփված էին Տրդատ Գ Մեծարքա ի և նրա կնոջ՝Աշխենի նշխարները, իսկ անմիջապես նրանց կողքին գտնվում էին Խոսրովիդուխտի և Դանիել Ասորուի գերեզմանները։

Հյուսիսային կամարի տակ էր գտնվում Վրթանեսի շիրիմը, իսկ հանդիպակաց հարավային կամարի տակ գտնվում էր Յուսիկի համանման շիրիմը։ Գրիգոր Լուսավորչի գերեզմանը գտնվում էր արևմտյան կամարի հարավային կողմում։ Ներքին տաճար մուտք գործելիս առաջինը հանդիպում էին Գրիգոր Լուսավորչի գերեզմանին։ Նոյն տեղում էր գտնվում նաև Գրիգորիսի շիրիմը։ Իսկ Խադի գերեզմանը գտնվում էր տաճարի հարավային կողմում՝ կողմնական ավանդատան մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Երզնկայի շրջանի եկեղեցիները և վանքերը». web.archive.org. 2020 թ․ փետրվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.