Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Հարար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Հարար)
ՏեղադրությունԱրցախ Արցախ Քաշաթաղի շրջան, Հարար
ԱշխարհԱրցախ
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
Ժառանգության կարգավիճակումՏեղական նշանակություն ունեցող պատմամշակութային հուշարձան
Ճարտարապ. ոճՀայկական
Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Հարար) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Հարար) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Հարար) (Մեծ Հայք)##
Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Հարար) (Մեծ Հայք)
39°31′43″ հս․ լ. 46°39′40″ ավ. ե.Հանրապետություն_ HGЯO

Սուրբ Ստեփանոս եկեղեցի (նաև՝ Սուրբ Հռիփսիմե եկեղեցի), Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող կիսավեր եկեղեցի Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Հարար գյուղում[1], նրա արևելյան ծայրում, թեք լեռնալանջին[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարար գյուղը գտնվում է Հակարի գետի ձախ կողմում, 1180-1280 մետր բարձրության վրա[1]։ Գյուղի մասին վկայությունները սկսվում են 17-րդ դարից։ Այն հիշատակվում է տեղում ստեղծված ձեռագիր մատյանների հիշատակարաններում, որտեղ որպես ձեռագրերի ստեղծման վայր նշվում է Սուրբ Ստեփանոս եկեղեցին[2][3]։

Արդեն 19-րդ դարի վերջին եկեղեցու շենքը գտնվում էր քայքայված վիճակում։ Եկեղեցու շատ քարեր, ինչպես նաև գյուղի հայկական գերեզմանոցի տապանաքարերի զգալի մասը խորհրդային տարիներին գյուղում բնակություն հաստատած թրքախոս քրդերը և ադրբեջանցիները օգտագործել են տարբեր շինությունների կառուցման համար[2]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կառուցված է անմշակ քարերով և կրաշաղախով։ Այն կառուցվել է 16-17-րդ դարերում՝ ավելի հին եկեղեցու տեղում, չունի շինարարական արձանագրություն։ Եկեղեցին 1841 թվականի և հետագա վավերագրերում հիշատակվում է Սուրբ Հռիփսիմե անվամբ[4]։ Մինչ 44-օրյա պատերազմը, կանգուն էր եկեղեցու հարավային և մասամբ արևմտյան պատերը, նշմարվում էր խորանի հատվածը։ Եկեղեցին միանավ է, եղել է թաղածածկ, միակ մուտքը հարավից է։ Եկեղեցին չունի ավանդատներ։ Մուտքին իբրև բարավոր ագուցված է խաչազարդ երեսով տապանաքար, իսկ մուտքին կից ագուցված է խաչքար, որի վրա նկատվում են խիստ եղծված արձանագրության հետքերը․ «․․․|կա|նգնեցի զխ(ա)չս բարեխ(աւ)սութիւն | մաւր իմոյ թու|․․․ե․․․»[2][5]։

Վիճակը պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի դեկտեմբերի 1-ին Քաշաթաղի շրջանը ադրբեջանական վերահսկողությանը անցնելուց հետո հուշարձանի տարածքում փոփոխություններ և ավերումներ դեռևս փաստագրված չեն[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]