Սուրբ Յոհանի հիվանդանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Յոհանի հիվանդանոց
Հղումներ

Սուրբ Յոհանի հիվանդանոց (հոլ.՝ Oud Sint-Janshospital, բառացի` Սուրբ Յոհանի հին հիվանդանոց) թանգարան Բրյուգգեում, նախկին հիվանդանոցի շենքում։ Գտնվում է Mariastraat 38 հասցեում, քաղաքի կենտրոնում, Բրյուգեի Աստվածամոր եկեղեցու մոտ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի ներսում (այլ արվեստի գործեր) գտնվում է գեղարվեստական պատկերասրահը, նրա առավել արժեքավոր ցուցադրանմուշներից են Հանս Մեմլինգի վեց աշխատանքները (15-րդ դարի վերջ), այդ պատճառով հին հիվանդանոցը հաճախակի վկայակոչել են որպես «Մեմլինգի թանգարան» (գերմ.՝ Memlingmuseum, ֆր.՝ Memling in Sint-Jan)`

  • Սուրբ Ուրսուլայի տապանը (վեց մասանի քառակողմ աշխատանք` ըստ Սուրբ Ուրսուլայի կյանքից նյութերի)
  • Սուրբ Եկատերինայի խորհրդավոր հարսանիքը, այլ անվամբ` «Սուրբ Եկատերինայի նշանադրությունը» (3 մաս` Մադոնան մանուկների հետ գահին, Հովհաննես Մկրտիչի գլխատումը, Սուրբ Հովհաննես Ավետարանիչի Հայտնությունը)
  • Յան Ֆլորենսի տրիպտիխը (Jan Floreins, ավետարանի նյութերի երեք հատված` Կախարդների պաշտամունքը, Սուրբ ծնունդը, Հիսուսի մուտքը տաճար)
  • Երիտասարդ կնոջ դիմանկարը[1] (հայտնի է նաև որպես Sibylla Sambetha[2])
  • Մարտին Նիուվենհովեի դիպտիխը (2 մաս` Մադոնան մանուկների և անվանի քաղաքացի Մարտին Նիուվենհովեի հետ (հոլ.՝ Maarten van Nieuwenhove)
  • Ադրիան Ռեյնսի տրիպտիխը (Adriaan Reins, 3 մաս` Քրիստոսի ողբումը, Ադրիան Ռեյնսը Սուրբ Ադրիանի, Սուրբ Լիբերտի հետ)

Բացի դրանից, թանգարանի գեղարվեստական հավաքածուի մեջ մտնում են 16-17-րդ դարերի վարպետների (առավելապես տեղի) այլ ֆլամանդական նկարներ, այդ թվում` Յան Պրովոստի «Խաչի կրումը» դիպտիխը (պարգևատուի հետ)։ Դիպտիխի հակառակ կողմում` կրիայի պատկերումը որմնախորշում նկար-ռեբուսը, ռեբուսը վերածանվել է որպես «Dur est moi pénitence faire, mol [est] de penser à moi» («Ինձ դժվարին խոստովանիր, նրա մասին թեթև երազիր»)։

11-րդ դարի Սուրբ Յոհանի հիվանդանոցի շենքն Եվրոպայում եղել է այդպիսի պահպանված հնագույն կառույցներից մեկը։ Դարերի ընթացքում հիվանդանոցը բազմիցս ընդարձակվել է, իր մեջ ներառել է կանանց ավգուստինյան վանքը, տնտեսական կցաշենքը և այլն։ 11-րդ դարի կեսերին հիվանդանոցը փակվել է։ Թանգարանի ժամանակակից շենքը այժմ օգտագործվում է որպես կոնգրես-կենտրոն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Картина ранее была также известна как «Портрет Марии Морель»; современные исследователи оспорили атрибуцию, название устарело. См.: Ridderbos, Bernhard <et al.>. Early Netherlandish paintings: rediscovery, reception and research. Amsterdam: Amsterdam University Press, 2005, p.432.
  2. Картина содержит 2 надписи. Слева вверху: Sybilla Sambetha, quae est Persica, an ante Christ[um] nat[a] 2040 (Самбетская, или персидская, сивилла, рождённая в году 2040 до РХ). Внизу над рамой — собственно пророчество Персидской сивиллы: Ecce bestia conculcaberis, gignetur Dominus in orbem terrarum, et gremium virginis erit salus gentium, invisibile verbum palpabitur (Воистину, ты, змей, будешь попран, родится Господь на земле, лоно Девы будет спасением язычников, и невидимое Слово станет плотью).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Յոհանի հիվանդանոց» հոդվածին։