Սուրբ Հովհաննես եկեղեցի (Ճահուկ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հովհաննես եկեղեցի (այլ կիրառումներ)
| Սուրբ Հովհաննես եկեղեցի | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | եկեղեցի |
| Երկիր | |
| Տեղագրություն | |
| Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
| Հոգևոր կարգավիճակ | չգործող |
| Ներկա վիճակ | անհայտ |
| Ճարտարապետական ոճ | Հայկական |
| Կառուցման սկիզբ | 12-րդ դար |
| Փակված է | 2009 |
| Շինանյութ | սրբատաշ և կիսամշակ քար, աղյուս |
![]() | |
![]() | |
| 39°20′51″N 45°24′50″E / 39.3475°N 45.413889°E | |
Սուրբ Հովհաննես եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցու տաճար պատմական Մեծ Հայքի Ճահուկ գավառում, ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Բաբեկի շրջանի Ճահուկ (Ջահրի) գյուղի հյուսիսարևելյան թաղամասում[1]։
Վիճակը 1980-ականներին կանգուն էր, որմերում ճաքեր կային։ Սակայն ներկա պահին վիճակն անհայտ է[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Հովհաննես եկեղեցին կառուցվել է 12-13-րդ դարերում։ Ճարտարապետի և պատվիրատուի անուններն անհայտ են[1]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցու հորինվածքը՝ քառամույթ գմբեթակիր բազիլիկա։ Տաճարը կառուցվել է սրբատաշ և կիսամշակ քարից, աղյուսից։ 17-րդ և 19-րդ դարերում եկեղեցին վերանորոգվել է։ Մուտքը գտնվում է հարավային ճակատում։ Եկեղեցու աբսիդը կիսաշրջանաձև է, իսկ մույթերը՝ ուղղանկյուն։ Կա ավանդատների մեկ զույգ։ Գմբեթն աղյուսաշեն է և ութանիստ[1]։
Եկեղեցու հարավային և արևմտյան ճակատում կան արձանագրություններ։ Կան նաև 18-19-րդ դարերի որմնանկարներ։ Շրջակայքում եկեղեցին ունեցել է շինություններ, որոնք այժմ քայքայված են[1]։

