Սուրբ Հովհաննես եկեղեցի (Գետիկփաշա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Հովհաննես եկեղեցի
Հիմնական տվյալներ
Քարտեզ
Քարտեզ
 St. John’s Armenian orthodox church Վիքիպահեստում

Սուրբ Հովհաննես եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Ֆաթիհ շրջանի Գետիկփաշա թաղամասում[1][2]։ Եկեղեցին 1849 թվականին կառուցվել է Հակոբոս Գ Սերոբյան պատրիարքի օրոք։ Հրդեհի պատճառով վնասված եկեղեցին Ներսես Վարժապետյան պատրիարքի օրոք վերաշինվել է 1876 թվականին։ Ավելի ուշ, Մատթևոս Բ Կոստանդնուպոլսեցի Իզմիրլյան պատրիարքի շրջանում կրկին վերանորոգվելով՝ պաշտանմունքի համար բացվել է 1895 թվականին, որից հետո երկար տարիներ այն անխնամ է մնացել։ Վերանորոգվել է 1950 թվականին։ Եկեղեցին կրկին հրդեհվել է 1972 թվականին, որից հետո թեև վերանորոգվել, սակայն հիմնական վերանորոգումը տեղի է ունեցել 1986 թվականին և պաշտանմունքի համար բացվել ձեռամբ Շնորհք Գալուստյան պատրիարքի։

Գետիկշափա Սուրբ Հովհաննեսը վերջին անգամ վերանորոգվել է 2006 թվականին և պաշտանմունքի համար վերաբացվել ձեռամբ Մեսրոպ Բ Մութաֆյան պատրիարքի։ Եկեղեցու բակում թաղված են հայ բարերարներ Ալեքսան Մասեհյանը (1878), Հարություն Էսքիճյանը (1877) և Հարություն Կնաճյանը (1895)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Kültür Envanteri - Surp Hovhannes Ermeni Kilisesi, Narlıkapı». kulturenvanteri.com (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ մայիսի 8. Վերցված է 2024 թ․ փետրվարի 29-ին.
  2. Batar, Teni (2007). «İstanbul Ermeni kiliseleri üzerine bir araştırma ve Narlıkapı Surp Hovhannes Ermeni Kilisesi (Eski Narlıkapı Ermeni Hastanesi)» (թուրքերեն). {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)