Սուրբ Հակոբ եկեղեցի (Ոսկանապատ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Հակոբ եկեղեցի
Հիմնական տվյալներ
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունԱդրբեջան Ոսկանապատ, Խանլարի շրջան, Ադրբեջան
Հոգևոր կարգավիճակՉի գործում
Ճարտարապետական ոճՀայկական

Սուրբ Հակոբ եկեղեցի[1] Ադրբեջանի Հանրապետության Խանլարի շրջանի Ոսկանապատ գյուղում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկանապատ գյուղի հարավային բարձրադիր եզրին կանգնած Սուրբ Հակոբ եկեղեցին ճարտարապետական մի հոյակապ կառույց է, բայց այն նկարագրողներն իրենց շարադրանքներում բավական ժլատ են գտնվել։

Վավերագրերից հայտնի են Սուրբ Հակոբ եկեղեցու երկու նորոգումների մանրամասները։ Նախ՝ 1847 թ.՝ «...հարիւր մանեթ գլուխ դրամն, որ բաղկացեալ էր ի գնոյ կղմնտեր յանցեալ ամի, ի ներկայ ամի դարձեալ տուեալ են հասարակութիւնք ի գին կողմնտեր և այլոց նիւթոց վասն նորոգելոյ զպակաս տեղիսն եկեղեցւոյն»[3], և ապա՝ 1916 թ. նորոգել էին եկեղեցու քայքայված մասերը, մասնավորապես «... հարաւային, հիւսիսային և արևելեան պատերի երկարութեամբ դրսի կողմից պատերի հիմքը...», ինչպես նաև կղմինդրածածկ տանիքը՝ ծախսելով 765 ռուբլի[3]։ Ինչ վերաբերում է եկեղեցու հատակի փայտամածին, ապա դրա հեղինակները եղել են ռուսները, երբ ռուս-պարսկական պատերազմի ժամանակ եկեղեցին ծառայեցրել էին որպես շտեմարան։

19-րդ դարի տեղագիր հեղիակները եկեղեցու որմերի շինարարական արձանագրությունների մասին ոչինչ չեն հաղորդում։

Քահանա[խմբագրել | խմբագրել կոդը]

1869 թվականին Սուրբ Հակոբ եկեղեցում քահանա է ձեռնադրվել Միքայել (Մկրտիչ) Տեր-Հովհաննիսյան։ Տեր Միքայելը Սբ. Հակոբ եկեղեցում քահայանագործել է մինչև 1905 թվականը և սպանվել թուրքերի ձեռքով։

1908-1910 թվականներին Ոսկանապատում (նաև՝ Մուռուտում) քահայանագործել է Գրիգոր Տեր-Սարգսյանցը։

1924 թվականի օոստոսի 28-ին հրաժարական է տվել Ոսկանապատի վերջին քահանան՝ Հովհաննես Աղասյանցը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004 թվական, (հայերեն տարբերակ Արխիվացված 2021-01-23 Wayback Machine), (անգլերեն տարբերակ Արխիվացված 2021-11-27 Wayback Machine)
  2. «Ոսկանապատ». 2020 թ․ ապրիլի 4. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. 3,0 3,1 Ghulyan, Husik (2018 թ․ հուլիսի 30). «Ընտրությունները Հայաստանի Հանրապետությունում։ Աշխարհագրական Վերլուծություն». dx.doi.org. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ս. Կարապետյան, ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՐՑԱԽ, էջ 413-415։
  2. Բարխուտարեանց Մ., Արցախ, էջ 321։
  3. Լալայեան Ե., Գանձակի գաւառ, էջ 343։