Jump to content

Սուրբ Խաչ եկեղեցի (Սազել)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Խաչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՍազել
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը19-րդ դար
Հիմնադրված19-րդ դար
8,48 մետր
Երկարություն13,1 մետր
Լայնություն8,48 մետր
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Խաչ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Խաչ եկեղեցի[1], Հայ Առաքելական, գտնվում է Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալցխայի շրջանում, Ախալցխայից 4 կմ դեպի արևմուտք, հայաբնակ Սազել գյուղում, կառուցվել է 20-րդ դարում։

Սուրբ Խաչ եկեղեցու մասին առաջին հիշատակումները եղել են 1839 թվականին։ Եկեղեցին ի սկզբանե եղել է փայտաշեն կառույց, իսկ 1885 թվականից՝ քարաշեն։

19-րդ դարից մինչև 20-րդ դարը եկեղեցին ենթարկվել է վերակառուցման և բազմաթիվ վերանորոգությունների։ Վերանորոգման մասին կան հիշատակումներ 1872 թվականի արխիվներում։

Ախալցիխեի հոգևոր կառավարությանն ուղղված 1909 թվականի հայտարարության մեջ ասվում է․

Մեր գիւղի Սուրբ Խաչ եկեղեցւոյ տանիքը հողածածկ լինելով` գերանները փթել են և կոտրուիլ, ուստի ապագայում վտանգի առաջն առնելու համար, որոշել ենք տանիքը անել թիթեղեայ, պատերը փոքր ինչ բարձրացնելով

1909-1910-ական թվականներին եկեղեցին վերակառուցվում է և օծվում։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սազել գյուղի Սուրբ Խաչ եկեղեցին միանավ բազիլիկ տիպի կառույց է, այն կառուցվել է սալաքարից, սրբատաշ և անմշակ տուֆից նրա չափսերն են (13.10 x 8.48) մետր։

Ունի մեկ մուտք հարավային կողմից, մուտքի վերևում կա խաչաքանդակ։

Զանգակատունը գտնվում է արևմտյան հատվածում՝ տանիքին։

Եկեղեցու ներսի պատերին կան Աստվածաշնչյան թեմաներով որմնանկարներ։ Արևմտյան կողմում ունի միջնահարկ, որը կառուցված է չորս փայտե հենասյուների վրա։ Եկեղեցու խորանը գտնվում է արևելյան մասում, իսկ նրա աջ և ձախ կողմերում կան ավանդատներ։ Ունի մկրտության ավազան, որը գտնվում է հյուսիսային կողմում։

Եկեղեցու հոգրոր կազմն է եղել՝ Մարտիրոս Տեր-Նահապետյանցը, Հովհաննես Տեր-Մարտիրոսյանը, Հարություն Տեր-Հովհաննիսյանը, Բարդուղիմեոս Տեր-Հովհաննիսյան Տեր-Նահապետյանցը, 1990-ական թվականներին՝ Գրիգոր վարդապետ Բալասանյանը։

Եկեղեցում մինչև այսօր պահնվում են ձեռագրեր. 1826-1841-ական թվականներին գրիչ Մարտիրոս Տեր-Նահապետյանց Ժողովածուն և հինգ աղոթագրքեր։

Խորհրդային անաստվածության տարիներին եկեղեցին չի գործել և փակվել է 1936 թվականին։

2010 թվականին գյուղացիների ջանքերով սկսվում է եկեղեցու վերանորոգման աշխատանքները։

2013 թվականի ապրիլի 7-ին, եկեղեցին վերաօծվում է, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հգշ. Տ. Բաբգէն վրդ. Սալբիյանի և տեղի հոգևոր դասի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՍԱԶԵԼ - ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ». Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.