Սուրբ Գևորգ եկեղեցի (Արթիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գևորգ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք, եկեղեցի և տաճար
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԱրթիկ[1]
Հասցեքաղաքային հրապարակից 150 մ աե[1]
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը5-րդ դար
Կազմված էԲնակելի շինություն
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
ԱնվանվածԳրիգոր Լուսավորիչ
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված5-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Saint Gregory Cathedral, Artik Վիքիպահեստում

Սուրբ Գևորգ եկեղեցի (Արթիկ)[2], Հայ առաքելական եկեղեցի, որը գտնվում է Շիրակի մարզի Արթիկ քաղաքում, կառուցվել է 5-րդ դարում։ Արթիկը Հայաստանի ամենահին բնակավայրերից մեկն է, որի համար ապացույց են հանդիսանում այդ տարածքում գտնվող բազմաթիվ կոթողները և հուշարձանները։ Արթիկի Սուրբ Գևորգ եկեղեցին մեծագույն արժեքներից մեկն է, կան որոշ արձանագրություններ, ըոտ որոնց կարելի է ենթադրել, որ եկեղեցին կառուցվել է 5-րդ դարի կեսերին։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին խաչաձև հատակագծով և կենտրոնագագաթով կառույց է, որն արտաքնապես շատ նման է [[Սուրբ Հովհաննես եկեղեցի (Մաստարա)|Մաստարայի]] եկեղեցուն։ Արևելյան կողմերում կան քառակուսի հիմքով խորաններ, արևելյան պատերի մեջ կան աբսիդաձև փոքրիկ խորշեր։ Իսկ հյուսիսային կողմը խաչթև է, ներսից ու դրսից կիսակլոր է, իսկ մյուսները՝ ներսից կիսակլոր, դրսից՝ բազմանիստ։ Արևելյան կողմից եռանիստ աբսիդը լուսավորվում է երեք պատուհաններով։ Եկեղեցու աղոթասրահը ծածկված է եղել լայնանիստ գմբեթով, մեզ է հասել ավերված վիճակում։ Կա 2 մուտք, մեկը արևմտյան կողմից է և գլխավորն է, իսկ մյուսը՝ հարավից։ Հյուսիսային և արևմտյան ճակատները նման են միմյանց, և նիստերի անկյունները ընդգծված են զույգ կիսասյուներով։ Խաչթևի հաստ պատի ներսում կան աստիճաններ։ Եկեղեցին Արթիկի վարդագույն սրբատաշ տուֆից է կառուցված։ Քարերի վրա չեն պահպանվել գրավոր արձանագրություններ, բայց որմնասյուների խոյակներն և պատուհանների պսակները քանդակված են տարբեր զարդանախշերով՝ խաղողի ողկույզ և տերև, նռան ու արմավենու տերև։

2019 թվականին սկսվել են եկեղեցու վերականգնման աշխատանքները[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթիկի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Շիրակի մարզ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «ԱՐԹԻԿԻ ՍԲ. ԳԵՎՈՐԳ». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության. Վերցված է 2021 թ․ հունիսի 19-ին.
  3. «Սկսվել են Արթիկի 5-րդ դարի եկեղեցու վերականգնման աշխատանքները». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 19-ին.