Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Կոմոտինի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոմոտինիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
հուն․՝ Ναός Αγίου Γρηγορίου του Φωτιστή
20121015 St Gregory the Illuminator Armenian Church Komotini Rhodope West Thrace Greece 1.jpg
Կոմոտինիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, ինչպես նաև Հայաստանի և Հունաստանի բարեկամ երկրների դրոշները
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՏեղագրությունՀունաստան, Մակեդոնիա, Կոմոտինի
ՏարածաշրջանՀարավային Եվրոպա
ԴավանանքՀայ առաքելական եկեղեցի
Ներկա վիճակկանգուն
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճՀունական ճարտարապետություն
Հիմնադրված1834, նոյեմբերի 25

Կոմոտինիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (հուն․՝ Ναός Αγίου Γρηγορίου του Φωτιστή), հունական ճարտարապետական ոճով կառուցված հայ առաքելական եկեղեցի, որը գտնվում Հունաստանի Կոմոտինի քաղաքում[1]:

Եկեղեցին բացվել է քաղաքի հայ համայնքի հովանավորությամբ և նախաձեռնությամբ: Կոմոտինին համարվում է Հունաստանի հայաշատ քաղաքներից մեկը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմոտինին Մակեդոնիա երկրամասի և ամբողջ Հունաստանի ամենահայաշատ քաղաքներից մեկն է: Այստեղի հայ համայնքն ակտիվորեն մասնակցում է երկրի քաղաքային կյանքին:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին Կոմոտինիում բացվել է 1834 թվականի նոյեմբերի 25-ին: Եկեղեցին գտնվում է քաղաքի կենտրոնական հատվածում:

Տեղի հայերը կրոնական այս կառույցի հետ կապված ստեղծել են մի շարք պատմություններ և ավանդություններ: Այն նվիրված է Սուրբ Հովհաննեսին, թեև կրում է Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցու սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը, ում շնորհիվ քրիստոնեությունը Հայաստանում ընդունվել է, որպես պետական կրոն:

Ամեն կիրակի եկեղեցում կատարվում է պատարագ և ծիսական արարողություններ:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Κωνσταντίνος Ζατζόπουλος (2009). Οι Αρμένιοι της Κομοτηνής. Κομοτηνή, σελ. 117-121. ISBN 978-960-86488-4-5.