Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Ծովասար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Gegharqunik region church (number 5) 2.JPG
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք և եկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԾովասար
Կազմված էԳերեզմանոց
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
ԱնվանվածԳրիգոր Լուսավորիչ
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող վանք (եկեղեցի) Գեղարքունիքի մարզի Ծովասար (Թազագյուղ) գյուղում, նրա արևմտյան կողմում։ Եկեղեցին կառուցվել է 9-10-րդ դարերում[2][3]՝ անտաշ քարերով, ունի հասարակ գմբեթ։ Պատի վրա կա 13-րդ դարի հայերեն արձանագրություն, ըստ որի վերանորոգվել է՝ 1286 թվականին[2]։ Մինչև 19-րդ դարի վերջերը վանքի շրջակայքում նշմարվում էին մի քանի խաչքարեր ու տապանաքարեր[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 Հայաստանի կառավարության որոշում N 80, 9 հունվարի 2003 թ․
  3. «Հայոց պաշտամունքային վայրեր», Ստեփան Մելիք-Բախշյան, Երևան, ԵՊՀ Հրատարակչություն, 2009, էջ 121․
  4. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 964 — 1008 էջ։