Սուրբ Աստվածամոր ծննդյան եկեղեցի (Նիժնի Վերբիժ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Աստվածամոր ծննդյան եկեղեցի
Церква Різдва Пресвятої Богородиці*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Ուկրաինա Ուկրաինա
Տիպ Մշակութային
Չափանիշներ III, IV
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2013  (37-րդ նստաշրջան)
Սուրբ Աստվածամոր ծննդյան եկեղեցի (Նիժնի Վերբիժ) (Ուկրաինա)##
Սուրբ Աստվածամոր ծննդյան եկեղեցի (Նիժնի Վերբիժ) (Ուկրաինա)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Սուրբ Աստվածամայր Աստվածամոր ծննդյան եկեղեցի (ուկրաիներեն՝ Церква Різдва Пресвятої Богородиціփայտաշեն եկեղեցի է, որը գտնվում է Իվանո-Ֆրանկովյան շրջանի Նիժնի Վերբիժ գյուղում՝ կառուցված 1756 թ.-ից 1808 թվականներին։ Ճարտարապետության և մոնումենտալ մշակույթի հուշարձան է։ 2013 թվականի հունիսի 21-ի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության 37-րդ նստաշրջանին, որն անցկացվում էր Կամբոջայում, Սուրբ Աստվածամոր ծննդյան եկեղեցին, Կարպատյան շրջանի մյուս փայտաշեն եկեղեցիների հետ միասին, ներառվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկի մեջ[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Աստվածամոր ծննդյան եկեղեցին գտնվում է գյուղի արևմտյան հատվածում՝ թմբի լանջին։ Ավանդույթի համաձայն՝ ներկայիս Սուրբ Աստվածամոր ծննդյան եկեղեցին կառուցել է Գրիգոր Մելնիկը, որն ապրել էր 114 տարի և թաղված է եկեղեցում[3]։ Եկեղեցու կառուցման հետ կապված Ավստրիայի կայսր Ֆերդինանտը պարգևատրել է Մելնիկին՝ իր կատարած ծառայությունների համար ոսկյա մեդալով[4]։ Տեղի գավառագետներ Միխայիլ Լասիյչուկը և Իվան Լուդչակը կարծում են, որ եկեղեցու շինարարությունը սկսվել է 1756 թվականից[3]։ Եկեղեցու պատմությունը հետազոտող Նադեժդա Բաբիի կարծիքով Սուրբ Աստվածամոր ծննդյան եկեղեցին չի պատկանում գուցուլական փայտաշեն կառույցների տիպաբանական խմբին, այլ կրկնում է Պոդոլի և Սլոբոժանշինի սրբազան շինությունների ձևը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Дерев’яні церкви Карпат внесли до Списку всесвітньої спадщини ЮНЕСКО
  2. Карпатські церкви стали спадщиною ЮНЕСКО // Українська правда / Історична правда. — Неділя, 23 червня 2013
  3. 3,0 3,1 3,2 «Бабій Н. П.: Церква різдва Богородиці (1756—1808) у селі Нижній Вербіж» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
  4. Gazeta Lwowska, 1812, відомості за Бабій Н. П.: Церква різдва Богородиці (1756—1808) у селі Нижній Вербіж Արխիվացված 2013-03-09 Wayback Machine