Սուրբ Աստվածածնի ծննդյան տաճար (Բաթում)
| Սուրբ Աստվածածնի ծննդյան տաճար ღვთისმშობლის შობის სახელობის საკათედრო ტაძარი | |
|---|---|
Սուրբ Աստվածածնի ծննդյան տաճար | |
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | տաճար և մշակութային արժեք |
| Երկիր | |
| Տեղագրություն | Բաթում |
| Հասցե | ქ. ბათუმი, დემეტრე თავდადებულის ქ. №51/ ჭავჭავაძის ქ. №25, ბათუმი[1] |
| Դավանանք | Վրաց ուղղափառ եկեղեցի |
| Թեմ | Բաթումի և Լազերի թեմ |
| Հոգևոր կարգավիճակ | գործող |
| Հիմնական ամսաթվերը | 1898 |
| Ժառանգության կարգավիճակ | Cultural heritage in Georgia?[1] |
| Առաջնորդ | Դմիտրի Շիոլաշվիլի |
| Հիմնադիր | Ստեփան Զուբալաշվիլի |
| Ճարտարապետական ոճ | նեոգոթիկա |
| Կառուցման սկիզբ | 1898 |
| Կառուցման ավարտ | 1903 |
| Հիմնադրված | 1898 |
![]() | |
![]() | |
Սուրբ Աստվածածնի ծննդյան տաճար (վրաց.՝ ღვთისმშობლის შობის სახელობის საკათედრო ტაძარი), Բաթումում Վրաց ուղղափառ եկեղեցու Բաթումի և Լազերի թեմի գործող տաճար։ Կառուցվել է 1903 թվականին, Զուբալաշվիլի եղբայրների կողմից՝ որպես կաթոլիկ տաճար[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաճարը կառուցվել է 1893-1903 թվականներին Ստեփան Զուբալաշվիլու կողմից՝ որպես հիշատակ իր մոտ՝ Ելիզավետի, որը նրան խնդրել էր կաթոլիկ տաճար կառուցել։ Ստեփանը տաճարի կառուցման համար Իտալիայից հրավիրել է արվեստագետներ և ճարտարապետներ։ Շինարարությունը արժեցել է 250 հազար ռուբլի[2]։
Խորհրդային իշխանության տարիներին տաճարը ոչնչացման սպառնալիքի տակ է եղել։ Նրա պաշտպանության համար ելույթներ է ունեցել գրող Կոնստանտին Գամսախուրդիան։ Ռեժիսոր Թենգիզ Աբուլաձեն այս պատմության մոտիվներիով նկարահանել է «Ապաշխարություն» ֆիլմը։ Արդյունքում շենքը պահպանվել է, և տարբեր տարիների այն օգտագործվել է տարբեր նպատակներով․ այստեղ եղել է բարձր լարման լաբորատորիան, արխիվը և այլ հաստատություններ։
1970 թվականին տաճարը վերանորոգվել է, իսկ 1980 թվականին՝ հանձնվել Վրաց ուղղափառ եկեղեցուն։ 1989 թվականի մայիսի 16-ին Վրաստանի պատրիարք Իլյա II-ը օծել է տաճարը։
Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարի 2011 թվականի փետրվարի 21-ի № 3/31 հրամանով տաճարն ընդգրկվել է Բաթումի պատմության և մշակութային հուշարձանների համաշխարհային ժառանգության ցանկում[3]։
Ներկայումս տաճարը Վրաց ուղղափառ եկեղեցու Բաթումի և Լազերի թեմի գործող մայր տաճարն է։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաճարը կառուցվել է սպիտակ քարից՝ նեոգոթական ոճով։ Ինտերիերը զարդարված է կարմիր քարերով և նեոգոթական ոճին բնորոշ ոսկե-կապույտ զարդանկարներով։
Տաճարի մուտքի աջ և ձախ մասերով տեղադրված են Սուրբ Նունե և Անդրեաս առաքյալի քանդակները։
Վանահայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1989-1992՝ Կոնստանտին Մելիքիձե
- 1992-1993՝ Քրիստափոր Ծամալաիձե
- 1993-1996՝ Իով Աքիաշվիլի
- 1996 — ներկա Դմիտրի Շիոլաշվիլի։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Եկեղեցու արտաքին տեսք
-
Եկեղեցու ընդհանուր տեսք
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ 2,0 2,1 Lika Chigladze (2016 թ․ փետրվարի 1). «Batumi's Neo-Gothic Cathedral with century-old priceless frescoes and uncertain future» (անգլերեն). Georgian Journal. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «კულტურული მემკვიდრეობის თვალსაზრისით ღირებული ობიექტებისათვის კულტურული მემკვიდრეობის უძრავი ძეგლის სტატუსის მინიჭების თაობაზე». საქართველოს კულტურისა და ძეგლთა დაცვის. მინისტრის ბრძანება № 3/31 (վրացերեն). საქართველოს საკანონმდებლო მაცნე. 2011 թ․ փետրվարի 21. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Աստվածածնի ծննդյան տաճար (Բաթում) կատեգորիայում։ |

