Սուրբ Աստվածածին եկեղեցի (Օրթագյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունԲեշիքթաշ և Ստամբուլի մարզ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Բեշիքթաշ շրջանի Օրթագյուղ թաղամասում[1]։

Հայտնի է, որ 17-րդ դարում Ակնից այս թաղամասում հաստատված հայերը 1665 թվականին կառուցել են Սուրբ Կիրակոս անունով եկեղեցի։ 1725 թվականին եկեղեցին վերաշինվել է Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Հովհաննես Թ Կոլոտ Բաղիշեցու օրոք և իր կողմից էլ վերանվանվել «Սուրբ Աստվածածին»։ Բացումը 1726 թվականին տեղի է ունեցել Պոլսո աթոռանիստ Սուրբ Աստվածածին մայր տաճարում՝ Կարապետ Բ Ուլնեցի կաթողիկոսի ձեռամբ[2]։ 1825 թվականին փայտաշեն եկեղեցիի տեղը քարաշեն նոր եկեղեցի է կառուցվել։ Այս եկեղեցին Ստամբուլի ամենալայնանիստ և ընդարձակ եկեղեցին է։ Եկեղեցու զանգակատունը շինված է երկաթյա ձողերով։ Աջ կողմում է գտնվում Սուրբ Ստեփանոս մատուռը, ձախ կողմում՝ Սուրբ Երրորդություն մատուռը։ Մկրտության ավազանի շինանարությունն ավարտվել է 1824 թվականին։

Վերջին անգամ եկեղեցին վերանորոգվել է 2012 թվականին և այժմ բաց է պաշտամունքի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Kültür Envanteri - Surp Asdvadzadzin Kilisesi, Ortaköy». kulturenvanteri.com (ամերիկյան անգլերեն). 2019-11-17. Վերցված է 2024-03-03-ին.
  2. «Ortaköy Surp Asdvadzadzin Kilisesi - İstanbul'da Osmanlı Mimarisi - turanakinci.com». www.turanakinci.com (թուրքերեն). Վերցված է 2024-03-03-ին.