Սուրբ Աստվածածին եկեղեցի (Եդեսիա)
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Եդեսիա |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Հարավային Ռուսաստանի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1914 |
Հիմնադրված | 1914 |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի, Եդեսիա գյուղում գտնվող կրոնական կառույց։ Պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հարավային Ռուսաստանի հայոց թեմին, գտնվում է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Եդեսիա գյուղում։ Համակարգում է գյուղում բնակվող առաքելական ռուսահայության հոգևոր կյանքը։ Հանդիսանում է ժամանակակից երկրամասի առաջին հայկական եկեղեցին, որը պահպանվել է խորհրդային իշխանության տարիներին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եդեսիա գյուղի տարածքում հայերը հաստատվել են 1791 թվականին Հարավային Դաղստանի Խաչմաս և Քիլվար գյուղերից գաղթած հայերը: Նրանք ինքը գյուղ են հիմնում Ղզլարի և Գեորգիևսկի միջև, որոնցից հայկական շունչը պահպանում է Եդեսիան[2]։ Գյուղի հիմնադրման տարի է համարվում 1799 թվականը՝ գեներալ Զուբովի կողմից Դերբենդի գրավումից երկու տարի անց[3]։
1830 թվականին գյուղում կառուցվել է սուրբ Աստվածածին եկեղեցին՝ կից վարժարանով, իսկ 1884 թվականին՝ երկրորդ դպրոցը: 1865 թվականին հրատարակված «Ռուսական կայսրության աշխարհագրական վիճակագրական բառարանի» (ռուս.՝ Гeогpaфичeско-cтaтиcтичecкий cлoваpь Рoccийcкой Импepии)՝ գյուղին նվիրված հոդվածում հիշատակվում է այնտեղ գտնվող հայկական եկեղեցի[4]: 1913 թվականին Եդեսիայում ապրում էր մոտ 4500 հայ. նրանց միջոցներով 1914 թվականին կառուցվել է նոր՝ ներկայիս եկեղեցին, որը դարձյալ կոչվել է սուրբ Աստվածածին[5][6]։
1989 թվականի մարդահամարի տվյալներով՝ Եդեսիայում բնակվել է 3275, իսկ 2000 թվականին՝ 3650 հայ: Գործում են հայկական 2 միջնակարգ և 1 ութամյա դպրոցներ, պրոֆտեխուսումնարան, գրադարան, մշակույթի տուն և այլն:
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին քարաշեն է, կենտրոնագմբեթ ուղղանկյունանիստ կառույց, ունի զանգակատուն։ Կառուցվել է հայկական եկեղեցական ճարտարապետությանը բնորոշ։ Հաշվի առնելով տարածքի մեծությունը՝ խորհրդային տարիներին այն գործածվել է որպես ցորենի պահեստ, իսկ գերմանական օկուպացիայի տարիներին այն եղել է հիվանդանոց։
Եկեղեցուն կից գործել է դպրոց, ինչը հատուկ էր Ղզլարի և Աստրախանի թեմի հայկական համայնքներին՝ Մոզդոկին, Ղզլարին, Գեորգիևսկին[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Эдиссия. Церковь и приходская школа». https://argostav.narod.ru.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ «Եդեսիա. կորուսյալ աշխարհի վերադարձը». https://aravot.am. Դեկտեմբերի 23, 2009.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ «Едессия: армянское село Ставропольского края». https://armmuseum.ru. Հոկտեմբերի 30, 2018.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ П.Семенов Дербент (Касаева яма, Эдессия) // Гeогpaфичeско-cтaтиcтичecкий cлoваpь Рoccийcкой Импepии. Том II. — Санкт-Петербург, 1865. — С. 27.
- ↑ Григор Григорян, Рафаэль Григорян (Հոկտեմբերի 1, 2014). «Армянской церкви в Эдиссии – 100 лет». https://noev-kovcheg.ru (ռուսերեն).
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ «Էդիսիա գյուղում նշել են Ստավրոպոլի հնագույն հայկական եկեղեցու 110-ամյակը». https://alphanews.am. Սեպտեմբերի 21, 2024.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ «Церковь и школа в селе Эдиссия». https://armeniansite.ru (ռուսերեն). 1998.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Армянские церкви России/Эдиссия/HAYK media». https://youtube.com (ռուսերեն). Սեպտեմբերի 30, 2023.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=