Սուրբ Աստվածածին եկեղեցի (Դիլիջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
![]() Եկեղեցու կառուցման գործընթացը, 02․01․2020թ․ | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Կենտրոնագմբեթ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ծատուրյան փողոց, Դիլիջան |
Տարածաշրջան | Տավուշի մարզ |
Դավանանք | ![]() |
Թեմ | Տավուշի թեմ |
Հոգևոր կարգավիճակ | Օծված են հիմքերը |
Ներկա վիճակ | Կառուցվող |
Ճարտարապետ | Մաքսիմ Աթայանց |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Հիմնադրված | 2015 թվական |
Շինանյութ | Երկաթ, բետոն, տուֆ |
Մակերես | 550 մ2 մ² |
Սուրբ Աստվածածին եկեղեցի, Հայ առաքելական կառուցվող եկեղեցի Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ Աղստև գետի աջ ափին։ Եկեղեցու կառուցումն ընթացքի մեջ է[1][2]։
Եկեղեցին կառուցվելում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Դիլիջանի քաղաքապետարանի, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ հիմնադրամի» և «Դիլիջանի զարգացման հիմնադրամի» համատեղ մասնակցությամբ[1][2]։
Շինարությունը ֆինանսավորելում են Գագիկ Ադիբեկյանը, Մաքսիմ Աթայանցը, Ռուբեն Վարդանյանը և Արմեն Կարապետյանը[1][2]։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Աստվածածին եկեղեցին լինելու է գմբեթավոր դահլիճ տիպի, երկու զանգակատներով, որոնք կառուցվելու են գմբեթի երկու կողմերում՝ երկթեք տանիքի վրա։ Եկեղեցին կառուցվելու է 4.5 մետր բարձրության հարթակի վրա։ Եկեղեցու ընդհանուր մակերեսը կազմելու է 550 մ2։ Նախագծի հեղինակն է ճարտարապետ Մաքսիմ Աթայանցը[1][2]։