Սուրբ Աստվածածին եկեղեցի (Բիթիաս)
Արտաքին տեսք
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Թուրքիա |
Տեղագրություն | Պիթիաս |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Կիլիկիայի Պելյանի գավառակի Պիթիաս (Բիթիաս) գյուղում, Մուսալեռան հյուսիս-արևելքում, ներկայիս Թուրքիայի Անտիոք քաղաքից 25 կմ արևմուտք, Հաթայի մարզում[1]։
Եկեղեցու շինարարությունը մեկնարկել է 1910 թվականին, սակայն Հայոց ցեղասպանության պատճառով մնացել է անավարտ։ Եկեղեցու վերաշինման փորձ է արվել 1939 թվականին, սակայն կրկին չի ավարտվել։ Հայերի կողմից եկեղեցին լքվելուց հետո այն անտերության է մատնվել, սակայն այդ պարագայում էլ շարունակում է գրավիչ լինել թե զբոսաշրջիկների, և թե տեղացիների համար, որոնք երբեմն իրենց հարսանեկան լուսանկարների համար ընտրում են այս եկեղեցին[2][3]։
Պիթիասում ներկայումս ապրում է հայկական միայն մեկ ընտանիք[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Kültür Envanteri - Batıayaz Ermeni Kilisesi». kulturenvanteri.com (թուրքերեն). 2023-02-17. Վերցված է 2024-08-16-ին.
- ↑ «Batıayaz Ermeni kilisesinin anlattıkları».
- ↑ «Batıayaz Ermeni Kilisesi - Batıayaz'da Tarihi ve Koruma Altındaki Alan'da fotoğraflar». tr.foursquare.com. Վերցված է 2024-08-25-ին.
- ↑ «Batıayaz'ın kadim topraklarında barış ilahileri». Agos (թուրքերեն). 2017-03-07. Վերցված է 2024-08-25-ին.