Սուրբ Անանիա առաքյալի մատուռ (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Անանիա առաքյալի մատուռ
Ananias' chapel, Yerevan, Jan. 6, 2016 (2).jpg
Սուրբ Անանիա առաքյալի մատուռը
Հիմնական տվյալներ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Երևան, Կենտրոն վարչական շրջան
ԴավանանքՀայաստանեայց Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրարատյան
Հոգևոր կարգավիճակԳործող
Ներկա վիճակԿանգուն
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման ավարտ9-13-րդ դդ
վերանորոգվել է 1693 թ.
Map
Map
www.surbzoravor.am

Սուրբ Անանիա առաքյալի մատուռ, Հայ Առաքելական եկեղեցու մատուռ Երևանում։ Գտնվում է Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու անմիջական հարևանությամբ՝ զբաղեցնելով եկեղեցու մուտքի արևմտյան տարածքը։ Այստեղ է գործել միջնադարյան Անանիա առաքյալի անապատի դպրոցը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնականում, մատուռը եղել է 9-13-րդ դարերում բարձրացած քարաշեն կառույց։ Այն հիմնվել է Անանիա առաքյալի գերեզմանին վրա[1]։ Այս դամբարանը համարվում է Սուրբ Անանիա առաքյալին վերաբերող ամենանշանավոր սրբավայրը[2]։

Ըստ պատմական աղբյուրների, 16-րդ դարի վերջում խուսափելով Աղվանից կաթողիկոս Մելքիսեթ Արաշեցու հալածանքներից, Մովսես Սյունեցի վարդապետն Գանձասարից եկել էր Երևան՝ Կարին տեղափոխվելու և այնտեղ քարոզչական գործունեությամբ զբաղվելու նպատակով։ Սակայն, նա Երևանում ծանոթացել էր Ամիրգունա խանի հետ և օգտվելով նրա բարյացակամ վերաբերմունքից՝ ապաստանել Անանիա առաքյալի մատուռի շրջակայքում, որտեղ և 17-րդ դ. սկզբին վանք է հիմնել։ Մովսեսը կառուցել է եկեղեցի, ժամատուն, առաջնորդարան և միաբանների համար խցեր։ Ամբողջ տարածքը պարսպապատել և վանական դպրոց է հիմնել։ Ծաղկուն ու լայն գործունեություն ծավալող վանքի համբավն այդ տարիներին հայտնի էր անգամ Հայաստանի սահմաններից դուրս։

Բացի Անանիա առաքյալի մատուռից՝ հիշյալ բոլոր կառույցները փայտակերտ էին և հրո ճարակ դարձան 1635-36 թթ. թուրք-պարսկական պատերազմների ընթացքում։ Ըստ դեպքերի ականատես Առաքել Դավրիժեցու, այդ կառույցները վերստին քարից կառուցեց Փիլիպոս կաթողիկոսը (1632-55 թթ.)։ 1679 թ. երկրաշարժն ավերակների վերածեց վանքն ու կից բոլոր կառույցները։

Այնուամենայնիվ, նույն տարածքում վեր խոյացած ներկայիս Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1693 թվականին՝ Խոջա-Փանոսի նվիրատվությամբ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]