Անանիա առաքյալի անապատի դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անանիա առաքյալի անապատի դպրոց, կրթական օջախ համանուն վանքում՝ անապատում (Երևանի ներկայիս Թումանյան և Մոսկովյան փողոցների հատման տեղում)։ Հիմնել է Մովսես Գ Տաթևացի կաթողիկոսը 1620 թվականին։ Դպրոցում ուսուցչություն են արել Մովսես Տաթևացին, Մելքիսեթ Վժանցի կամ Երևանցի փիլիսոփան և ուրիշներ։ Դասավանդվում էր աստվածաբանություն, փիլիսոփայություն, գրչության արվեստ (բոլորագիր և նոտրգիր գրատեսակներով) և քերականություն։ Դպրոցը գործել է շուրջ երկու տասնամյակ, տվել եկեղեցական և մշակութային անվանի գործիչների (Զաքարիա Վսւղարշապատցի, Եսայի Սյունեցի, Պողոս Տիվրիկեցի և ուրիշներ)։ Այդտեղ ուսանած գրիչների ընդօրինակությունների մեծ մասը պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 362