Սուվորովյան ուսումնարաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետերբուրգի Սուվորովյան ուսումնարանը Վորոնցովի պալատի շենքում

Սուվորովյան ռազմական ուսումնարան, ՍՌՈւ (ռուս.՝ Суворовское военное училище), հատուկ միջնակարգ ռազմական ուսումնական հաստատություններ նախկին ԽՍՀՄ-ում և ներկայիս Ռուսաստանի Դաշնությունում և Բելառուսի Հանրապետությունում։

Հիմնվել են ԽՍՀՄ ԺԿխ-ի և ՀամԿ(բ) կ ԿԿ 1943 թվականի որոշմամբ։ Պատրաստում են սաներ՝ զինված ուժերի բուհեր ընդունվելու համար։ Համալրվում են 8-րդ դասարանն ավարտած 15-16 տարեկան պատանիներով։ Ուսման տևողությունը 2 տարի է։ 1977 թվականին գործում էր 8 Սուվորովյան ուսումնարաններ (Լենինգրադ, Կազան, Կալինին, Կիև, Մինսկ, Մոսկվա, Սվերդլովսկ, Ուսսուրիյսկ)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 201
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուվորովյան ուսումնարաններ» հոդվածին։