Վորոնցովի պալատ (Սանկտ Պետերբուրգ)
Տեսակ | պալատ |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Սանկտ Պետերբուրգ |
Ճարտարապետական ոճ | բարոկկո ճարտարապետություն |
Սեփականատեր | Միխայիլ Վորոնցով |
Ճարտարապետ | Վարֆոլոմեյ Ռաստրելլի |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ |
Վորոնցովի պալատ (ռուս.՝ Воронцовский дворец), շինություն Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում՝ կենտրոնական Սադովայա փողոցում՝ Գոստինի դվորի դեմ դիմաց։ Պալատի հեղինակն է ճարտարապետ Ֆրանչեսկո Բարտոլոմեո Ռաստրելլին, ում գլխավորությամբ պալատը կառուցվել է 1749-1757 թվականներին։ Այն կառուցվել է կանցլեր Միխայիլ Իլարիոնովիչ Վորոնցովի (1714-1767) համար։ Պալատը աչքի է ընկնում հարուստ, զարդանախշված դիմային պատով, ինտերյերային հարուստ լուծումներով։ Այնտեղ հաշվվում են ավելի քան 50 հանդիսասրահներ և դահլիճներ։ Պալատը կառուցվել է բարոկկո ոճով։
Սադովայա փողոցի կողմից Վորոնցովի պալատի դիմաց հանդիսավոր բակն է և թուջե ցանկապատը։ Գլխավոր կորպուսի ետևի մասում այգի էր, որը ձգվում էր մինչև Ֆոնտանկա։
Պալատի շինարարությունը այնքան մեծ ներդրում է պահանջել, որ 1763 թվականին կոմս Վորոնցովը պարտք է վերցնում ռուսական պետական գանձարանից։ Պավել I–ի գահ բարձրանալուց հետո՝ 1790–ական թվականների վերջին, պալատը հանձնվել է Մալթայի միաբանությանը, ինչպես նաև այստեղ է տեղավորվում ռուսական միաբանությունների ղեկավար մարմինը։
1798-1800 թվականներին ճարտարապետ Ջակոմո Կվարենգիի նախագծով պալատում կառուցվում է Սուրբ Հովհաննես Մկրտչի ծննդյան եկեղեցին, իսկ այգու կողմից իր իսկ նախագծով կառուցվում է Մալթայի կապելլան։
1810-1918 թվականներին պալատում հաստատվում է Պաժերի կորպուսը։ Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո այստեղ է հաստատվում Պետրոգրադի առաջին հետևակային դպրոցը։ 1937 թվականին այդ դպրոցի հիման վրա ձևավորվում է Սերգեյ Կիրովի անվան Լենինգրադի առաջին հետևակային ուսումնարանը. 1955 թվականին նույն պալատը սկսում է ծառայել որպես Սանկտ Պետերբուրգի Սուվորովի ռազմական ուսումնարան։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Витязева В.А., Кириков Б.М.։ Ленинград։ Путеводитель,1988
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վորոնցովի պալատ (Սանկտ Պետերբուրգ)» հոդվածին։ |
|