Jump to content

Սուսաննա Աղայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուսաննա Աղայան
Ծնվել է1900
ԾննդավայրՓոթի, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1958
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայարտուն
Մասնագիտություննկարչուհի

Սուսաննա Միքայելի Աղայան (1900, Փոթի, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1958, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ նկարիչ՝ կիրառական արվեստի գծով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1923-1926 թվականներին սովորել է Թբիլիսիի «Հայարտան» ստուդիայում, 1937 թվականին ավարտել է Մոսկվայի տեսքստիլ ինստիտուտը, աշխատանքի անցել Մոսկվայի «Կրասնայա ռոզա» գործարանում, որտեղ աշխատել է 25 տարի։ 1923 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ 1936 և 1944 թվականներին Մոսկվայում կազմակերպվել է նրա անհատական ցուցահանդեսը։ Պատրաստել է գլխաշորերի, սփռոցների, վարագույրների, գորգերի, պաննոների էսքիզներ[1]։

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ն. Կապլան, Ս. Աղայան. «Սովետական արվեստ», 1958, № 2։
  • Выставка работ С. М. Агаян. Каталог. М., 1944 г.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1977 թ.: