Սուսանա Դիաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուսանա Դիաս
իսպ.՝ Susana Díaz
Susana Díaz 2015.jpg
 
Կուսակցություն՝ Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցություն
Կրթություն՝ Սևիլյայի համալսարան և Q50810225?[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր հոկտեմբերի 18, 1974(1974-10-18) (46 տարեկան)
Ծննդավայր Սևիլյա, Իսպանիա
Քաղաքացիություն Flag of Spain.svg Իսպանիա
Ի ծնե անուն իսպ.՝ Susana Díaz Pacheco
 
Ինքնագիր Firma de Susana Díaz Pacheco.svg

Սուսանա Դիաս Պաչեկո (իսպ.՝ Susana Díaz Pacheco, հոկտեմբերի 18, 1974(1974-10-18), Սևիլյա, Իսպանիա), իսպանացի պետական և քաղաքական գործիչ, Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության անդամ։ 2013 թվականի սեպտեմբերից զբաղեցնում է Անդալուսիայի կառավարության նախագահի պաշտոնը։ 2013 թվականի նոյեմբերից գլխավորում է Անդալուսիայում կուսակցության շրջանային բաժանմունքը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուսանա Դիասը ծնվել է 1974 թվականի հոկտեմբերի 18-ին Սևիլյայում։ Ավարտել է Սևիլյայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 17 տարեկանում անդամակցել է Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության երիտասարդական կազմակերպությանը։ 1999 թվականի տարածաշրջանային և տեղական ինքնակառավարման ընտրություններում ընտրվել է Սևիլայի քաղաքային խորհրդի անդամ, որտեղ զբաղվել է առավելապես երիտասարդության հարցերով և աշխատաշուկայի խնդիրներով։ 2004 թվականի ընտրություններում Դիասն ընտրվել է Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր։ 2008 թվականի ընտրություններում դարձել է Իսպանիայի խորհրդարանի վերին պալատի պատգամավոր, որտեղ կատարել է Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության խորհրդարանական խմբակցության մամուլի քարտուղարի գործառույթները[2]։

2012 թվականին Սուսանա Դիասը վերադարձել է Անդալուսիա և ընդգրկվել տարածաշրջանային կառավարության կազմում, պատասխանել հավասարության հարցերին և համակարգել կառավարության աշխատանքը կոալիցիայի գործընկեր «Միավորված ձախերի» հետ։ Անդալուսիայի կառավարության նախագահի պաշտոնում առաջադրվելու համար Խոսե Անտոնիո Գրինյանի հրաժարականից հետո Սուսանա Դիասը դարձել է այդ պաշտոնի միակ թեկնածուն ԻՍԲԿ-ից և 2013 թվականի սեպտեմբերի սկզբին ընտրվել է Անդալուսիայի տարածաշրջանային կառավարության նախագահ։ ԻՍԲԿ արտահերթ համագումարում ընտրվել է Անդալուսիայում Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության գլխավոր քարտուղար։

2015 թվականի Անդալուսիայի ընտրություններում ԻՍԲԿ-ը ՝ Դիասի գլխավորությամբ, հաղթել է, բայց խորհրդարանում կորցրել է մեծամասնությունը։ Դիասը հրաժարվել է նոր ձախ «Պոդեմոս» կուսակցության տեղական բաժանմունքի հետ համաձայնության հեռանկարից Թերեսա Ռոդրիգեսի գլխավորությամբ և կոալիցիայի մեջ է մտել մեկ այլ նոր կուսակցության՝ «Քաղաքացիները։ Քաղաքական կուսակցության» հետ։

2002 թվականից Սուսանա Դիասը ամուսնացած է, 2015 թվականի հուլիսին որդի է ունեցել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]