Սունիտա Քրիշնան
Սունիտա Քրիշնան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 23, 1972[1][2] (52 տարեկան) |
Ծննդավայր | Բանդալոր, Հնդկաստան[1] |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Կրթություն | Սուրբ Ջոզեֆի քոլեջ, Բանգալոր[3] և Մանգալորի համալսարան |
Մասնագիտություն | ակադեմիկոս և ակտիվիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
Sunitha Krishnan Վիքիպահեստում |
Սունիտա Քրիշնան (անգլ.՝ Sunitha Krishnan, մայիսի 23, 1972[1][2], Բանդալոր, Հնդկաստան[1]), հնդիկ հասարակական գործիչ և «Փրաջվալա» հասարակական կազմակերպության համահիմնադիրը, որը պայքարում է սեռական բռնության և կանանց թրաֆիքիգի դեմ՝ փրկելով ավելի քան 18,500 կանանց և երեխաների[5]։ «Ավրորա» մարդասիրական մրցանակի 2018 թվականի հերոսներից մեկը[6]։
Քրիշնան աշխատում է մարդկանց թրաֆիքինգի և սոցիալական քաղաքականության ոլորտում։ Նա սկսել է աշխատել ոստիկանության հետ և փրկվածների համար հիմնել է երեք տարբեր ապաստարաններ․ առաջինը՝ իբրև շտապօգնությունը, երկրորդը՝ չափահաս տուժածների համար, իսկ երրորդը՝ երեխաների՝ երբեմն երեք տարեկան։ Նրա կազմակերպությունը՝ «Փրաջվալան», ապաստարաններ է տրամադրում, որի շնորհիվ փրկվել են բազմաթիվ կանայք և երեխաներ, որի արդյունքում էլ այն ստեղծել է երկրում ամենամեծ վերականգնողական տներից մեկը։ Այն թույլ է տալիս ՀԿ-ներին համատեղ պայքարել կանանց և երեխաների համար, որոնք ենթարկվել են սեռական շահագործման[7]։ 2016 թվականին արժանացել է Հնդկաստանի մեծությամբ չորրորդ պետական քաղաքացիական պարգին՝ Պադմա Շրիին[8]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիշնան ծնվել է Բանդալորում՝ Ռաջու Քրիշնանի և Նալինի Քրիշնանի ընտանիքում[9]։ Հայրը ամբողջ երկրի համար քարտեզներ էր կազմում, իսկ Սունիտան այս ժամանակահատվածում ճամփորդել է հոր հետ՝ դեռևս վաղ տարիքում տեսնելով երկրի մեծ մասը[7]։
Լինելով ստորին վերջույթների արատով ծնված երեխա՝ Սունիտան մանկության գրեթե բոլոր տարիներն անցկացրել է ուղղիչ գիպսակապի մեջ։ Վերջինս մանկության մասին խոսելիս իրեն նկարագրում է որպես «ֆիզիկապես մեկուսի», բայց նպատակասլաց երեխա, որը մեծ կարեկցանքով փորձում էր օգնության ձեռք մեկնել իրենից ավելի անբարենպաստ պայմաններում գտնվողներին[10]։
Քրիշնան սովորել է Բութանի և Բանգալորի կենտրոնական կառավարության դպրոցներում։ Բանգալորի Սուրբ Ջոզեֆի քոլեջի բնապահպանական գիտությունների բակալավրի աստիճան ստանալուց հետո Կրիշնանը ավարտել է Ռոշնի Նիլայա դպրոցի բժշկություն և հոգեբուժություն բաժինները[11]
Քրիշնանի ձգտումը դեպի սոցիալական աշխատանք ի հայտ է եկել ութ տարեկանում՝ երբ Սունիտայի գիպսակապերը վերջապես հեռացվեցին, նա ինքնուրույն սովորեց պարել և սկսեց պարել սովորեցնել մտավոր խնդիրներ ունեցող երեխաներին[12]։ Նա նույնիսկ նախաձեռնեց երեխաների համար փոքրիկ ուսումնական կենտրոն/դպրոց մերձակա փոքրիկ թաղամասում։ 15 տարեկան հասակում խմբակային բռնաբարության է ենթարկվել՝ ութ տղամարդու կողմից միաժամանակ սեռական ոտնձգության ենթարկվելով[13]։ Հենց այս հանգամանքը դարձավ իր հետագա գործունեության շարժառիթը[11]։ Այս առիթով հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է․
Մեկ գիշերում ամբողջ կյանքս տակնուվրա եղավ - Overnight, my entire world changed[10]
|
Բռնաբարության հաջորդեցին համայնքի կողմից մերժվածությունը և ծնողների կողմից պարբերաբար նսեմացմանը․
«Շրջապատող աշխարհը սիրում է զոհի մեջ զոհի տեսնել։ Ուզում է, որ զոհն իրեն զոհ զգա՝ լացուկոծ անի, ծածկի դեմքը։ Իսկ ես դրա հակապատկերն եմ»,– ասում է նա։ «Ես արագ հասկացա, որ չունեմ ոչ ոքի կարիքը։ Ինքս բավականին ուժեղ եմ և կարող եմ ինձ նեցուկ դառնալ»։ - Սունիտա Քրիշնանը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ժամանակ[10]
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.nytimes.com/2018/03/07/world/asia/sunitha-krishnan-india-sex-traffickers.html
- ↑ 2,0 2,1 MAK (польск.)
- ↑ https://www.forbes.com/sites/shivaunefield/2019/08/02/meet-the-indian-social-entrepreneur-taking-on-sex-traffickers-and-tech-giants/#2e6b81fb3da7
- ↑ https://www.india.com/entertainment/kbc-11-anushka-sharma-hails-karamveer-sunitha-krishnan-for-rescuing-human-trafficking-victims-3812758/
- ↑ «Gang-rape survivor makes a film on her trauma, runs home for those exploited». IBN Live. Վերցված է 2013 թ․ մարտի 7-ին.
- ↑ Հայտնի են «Ավրորա» մարդասիրական մրցանակի 2018 թվականի հերոսները
- ↑ 7,0 7,1 «Sunitha Krishnan». Ashoka India. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2002-ին.
- ↑ «Laxma Goud gets long-overdue Padma». Deccan Chronicle. 2016 թ․ հունվարի 26. Վերցված է 2016 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «Keeping hope alive Real-life hero». 2009 թ․ հուլիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 ՑԱՎԸ՝ ԶՈՐՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐ, Սունիտա Քրիշնան
- ↑ 11,0 11,1 «Woman of Steel». The Herald of India. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
- ↑ Jain, Sonam (2011 թ․ հուլիսի 30). «She sets the bonded free». Վերցված է 2016 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «The Ugly Truth: Has A Disha (Hope)». Houston South Asian Lifestyle Society News. Վերցված է 2011 թ․ ապրիլի 8-ին.