Սուլթան Քյոսեն
Սուլթան Քյոսեն թուրք.՝ Sultan Kösen | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 10, 1982 (38 տարեկան) |
Ծննդավայր | Մարդին, Թուրքիա |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | Քրդերը Թուրքիայում |
Մասնագիտություն | դերասան և ագարակապան |
Sultan Kösen Վիքիպահեստում |
Սուլթան Քյոսեն (թուրք.՝ Sultan Kösen, դեկտեմբերի 10, 1982, Մարդին, Թուրքիա[1]), թուրք ֆերմեր, որը համարվում է աշխարհի ամենաբարձրահասակ մարդը ըստ Գինեսի ռեկորդների գրքի։ Նրա հասակը կազմում է 251 սմ (8 ֆուտ 3 դյույմ)[2]։ Ոտնաթաթի երկարությունը կազմում է 36 սմ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուլթան Քյոսենի անսովոր բարձրահասակությունը կապված է հիպոֆիզի ուռուցքի հետ։ Ներկա պահին նա կարողանում է տեղաշարժվել միայն անթացուպերի օգնությամբ[3]։ Սուլթանը ապրում է ծնողների հետ, որոնք նորմալ հասակի անձինք են։ Իր չափազանց բարձրահասակ լինելու պատճառով Քյոսենը չի կարողացել ավարտել միջնակարգ դպրոցը և սկսել է զբաղվել ֆերմերային տնտեսությամբ[4]։ Սիրելի զբաղմունքներից մեկը ընկերների հետ տեսախաղերով զբաղվելն է[5]։ Քյոսենը բարձր ծառերի մշակումը, էլեկտրական լամպերի փոխարինումը դիտարկում է որպես առավելություն, իսկ թերություններից նշում է հագուստ ձեռքբերելու դժվարությունները (նա հագնում է 113 սանտիմետրանոց տաբատ[6]): Սուլթան Քյոսենը հագնում է 62 համարի կոշիկներ։
2010 թվականից Սուլթանը ճառագայթային բուժում է ստանում Վիրջինիայի համալսարանում, որտեղ վերահսկվում է նաև նրա հորմոնների մակարդակը։ Չնայած այն հանգամանքին, որ թերապիայի կուրսը տևում է ավելի քան երկու տարի, արդեն 2011 թվականին բժիշկներին հաջողվեց նորմայի սահմաններին հասցնել հիպոֆիզի հորմոնալ ակտիվությունը[3]։ 2012 թվականի մարտին հայտարարվեց, որ Սուլթանի անընդհատ մեծացող հասակը դադարեցվել է և բուժումը համարվել է արդյունավետ[7]։ 2013 թվականի հոկտեմբերի 28-ին նա ամուսնացավ Մերվե Դիբոյի հետ, ում հասակը հազիվ է հասնում ամուսնու արմունկներին։
Ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականի օգոստոսի 25-ին Քյոսենի հասակն արձանագրվել է 247 սմ, ինչը գերազանցում էր Բաո Սիշունի հասակին, որը կազմում էր 236 սմ[8]։ Քյոսենին է պատկանում նաև ձեռքի ամենամեծ ափը ունեցողի տիտղոսը, որը կազմում է 27.5 սմ[8]։
2011 թվականի փետրվարի 9-ին Սուլթանը կրկին անցավ հասակի չափման ընթացակարգին, որն արվում էր Գինեսի գրքի շրջանակներում. այդ պահին Սուլթանի հասակը կազմում էր 251 սմ[8]։
Սուլթան Քյոսենի ձեռքերի բացվածքը կազմում է 3 մետր։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Guinness World Records 2009 page 73
- ↑ «Tallest man — living»։ Guinness World Records։ Արխիվացված օրիգինալից 2012-09-25-ին։ Վերցված է 2011-08-17
- ↑ 3,0 3,1 Bodyshock: World’s Tallest Man: Looking for Love at channel4.com broadcast 26 May 2011
- ↑ «World's tallest man longs for love»։ The Age (Melbourne)։ 2009-09-17։ Արխիվացված օրիգինալից 2012-09-25-ին։ Վերցված է 2009-09-18
- ↑ «My date with the world's tallest man Sultan Kosen»։ The Daily Mirror։ 2009-09-18։ Արխիվացված օրիգինալից 2012-09-25-ին։ Վերցված է 2009-09-20
- ↑ «A Suit That Fits the World's Tallest Man»։ A Suit That Fits։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-25-ին։ Վերցված է 2011-09-20
- ↑ Jaslow Ryan (մարտի 13, 2012)։ «World's tallest man, 29, finally stops growing with help from Va. doctors»։ CBS։ Վերցված է մարտի 13, 2012
- ↑ 8,0 8,1 8,2 «World's tallest man over 8ft high»։ BBC։ սեպտեմբերի 17, 2009։ Վերցված է 2009-09-17
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Tallest Man: Sultan Kosen Archived 2009-09-23 at the Wayback Machine.
- Dünyanın en uzun insanı bir Türk - NTV
- The Tallest Man in the world
- Самый высокий человек в мире сыграл свадьбу
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուլթան Քյոսեն կատեգորիայում։ |