Սուի Իսիդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուի Իսիդա
ճապ.՝ sui ishida
Ծնվել էԴեկտեմբերի 28, 1985
ԾննդավայրՖուկուոկա, Ճապոնիա
ՔաղաքացիությունFlag of Japan.svg Ճապոնիա
ԵրկերTokyo Ghoul և Tokyo Ghoul: re?
Մասնագիտությունմանգակ և նկարազարդող
Կայքkyoharasoto.web.fc2.com/index.html

Սուի Իսիդա (ճապ. 石田 スイ Իսիդա Սուի, անգլ.՝ Sui Ishida, դեկտեմբերի 28, 1986(1986-12-28), Ֆուկուոկա, Ճապոնիա), ճապոնացի մանգակա, առավել հայտնի է որպես «Տոկիոյի գուլը» մանգայի հեղինակ:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տոկիոյի գուլը» մանգան սկսել է ստեղծվել 2010 թվականից, որպես վանշոթերի շարք, որոնցից մեկը 113-րդ Weekly Young Jump-ի գրան պրիում զբաղեցրել է երկրորդ տեղը[1]: 2011 թվականից մինչև 2014 թվականը մանգան հրատարակվել է Shueisha հրատարակչության Weekly Young Jump ամսագրում[2]: Այն նովելիզացվել է[3], նաև ադապտացվել է անիմե սերիալի տեսքով[4], իսկ 2014-1015 թվականներին դարձել է ամենա վաճառված մանգաներից մեկը: 2014 թվականից հրատարակվող Tokyo Ghoul:re սիքվելը կրկնել է հիմնական ստեղծագործության հաջողությունը[5][6]: 2018 թվականի հունվարի տվյալներով «Տոկիոյի գուլը» մանգայի և սիքվելի հրատարակված տպաքանակը ամբողջ աշխարհում 34 մլն օրինակ է կազմում[7]:

Իսիդան նաև ստեղծել է 69 էջանոց գլուխ՝ Յոշիհիրո Տոգաշիի գրած Hunter × Hunter մանգայի համար, որը պատմում է Հիսոկիի անցյալի մասին: Այն 2016 թվականի հունիսի 2-ին, Shonen Jump+ հավելվածում, թողարկվել է թվային տարբերակով[8]:

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարեթիվ Մանրամասներ Ծան.
Տոկիոյի գուլը 2011-2014 Հրատարակվում էր Shueisha հրատարակչության Weekly Young Jump ամսագրում:

Ունի14 տանքոբոն հատոր:

[2]
Տոկիոյի գուլը [Ջեք] 2013 Հրատարակվում էր Shueisha հրատարակչության Jump Live ամսագրում:

Ունի1 տանքոբոն հատոր:

[9]
Tokyo Ghoul:re 2014-2018 Հրատարակվում էր Shueisha հրատարակչության Weekly Young Jump ամսագրում:

Ունի16 տանքոբոն հատոր:

[10]
The Penisman 2010-թողարկումը շարունակվում է Հասանելի է միայն վեբ տարբերակով:
Jack Jeanne 2019-թողարկումը շարունակվում է [11]

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Մրցանակ Անվանակարգ Թեկնածու / աշխատանք Արդյունք Ծան.
2016 2nd Sugoi Japan Award Մանգա Տոկիոյի գուլը 2-րդ հորիզոնական [12]
2018 30th Harvey Award Լավագույն մանգա Տոկիոյի գուլը Առաջադրված [13]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Tokyo Ghoul, Vol. 1 : Sui Ishida : 9781421580364»։ www.bookdepository.com։ Վերցված է 2019-07-01 
  2. 2,0 2,1 «Tokyo Ghoul Manga to End This Month»։ Anime News Network (անգլերեն)։ Վերցված է 2019-07-01 
  3. «Viz Media Releases First in a New Series of Tokyo Ghoul Novels»։ Anime News Network (անգլերեն)։ Վերցված է 2019-07-01 
  4. «Summer TV Anime Tokyo Ghoul's 1st Promo Streamed»։ Anime News Network (անգլերեն)։ Վերցված է 2019-07-01 
  5. «Top-Selling Manga in Japan by Series: 2016»։ Anime News Network (անգլերեն)։ Վերցված է 2019-07-01 
  6. «Top-Selling Manga in Japan by Series: 2017»։ Anime News Network (անգլերեն)։ Վերցված է 2019-07-01 
  7. «Tokyo Ghoul Manga Franchise Has 34 Million Copies in Print Worldwide»։ Anime News Network (անգլերեն)։ Վերցված է 2019-07-01 
  8. «Tokyo Ghoul's Ishida Draws 69-Page Chapter for Hunter × Hunter Character Hisoka»։ Anime News Network (անգլերեն)։ Վերցված է 2019-07-01 
  9. «Tokyo Ghoul: Jack Spinoff Gets Original Video Anime»։ Anime News Network (անգլերեն)։ Վերցված է 2019-07-01 
  10. «Tokyo Ghoul:re Manga to Launch This Month»։ Anime News Network (անգլերեն)։ Վերցված է 2019-07-01 
  11. «Tokyo Ghoul Creator's Mystery Project is 'Jack Jeanne'»։ Anime News Network (անգլերեն)։ Վերցված է 2019-07-01 
  12. «Your Lie in April, One-Punch Man Top Sugoi Japan Awards 2016 Results»։ Anime News Network (անգլերեն)։ Վերցված է 2019-07-01 
  13. «The Harvey Awards Reveal Nominees for 2018 - The Harvey Awards»։ www.harveyawards.com (անգլերեն)։ 2018-08-09։ Վերցված է 2019-07-01 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]