Սուդանի խոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուդանի խոտ

Սուդանի խոտ (Sorghum sudanense), սուդանակորեկ, դաշտավլուկազգիների ընտանիքի սորգո ցեղի միամյա խոտաբույս։

Արմատային համակարգը փնջաձև է, հզոր, թափանցում է մինչև 2,5 մ խորություն։ Ցողունը մերկ է, բազմաթիվ տերևներով, բարձրությունը՝ 0,5–3 մ։ Տերևները նշտարաձև են, մերկ։ Ծաղկաբույրը՝ հուրան։ Պտուղը հասկիկային թեփուկի մեջ պարփակված սերմնապտուղ է։ 1000 հատիկի զանգվածը 5–15գ է։ Ջերմասեր է, ուժեղ չորադիմացկուն, բազմահար։ Փոշոտումը՝ քամու միջոցով։ Լավ կերաբույս է։ 100 կգ կանաչ զանգվածը պարունակում է 17, խոտը՝ 52 կերային միավոր։ Կանաչ զանգվածի բերքատվությունը 400 ց/հա է, խոտինը՝ 50–80 ց/հա, սերմերինը՝ 8–13 ց/հա։ Ցանքի նորման 20–25 կգ/հա է։ Վայրի վիճակում հանդիպում է Աֆրիկայում (Նեղոսի հովտում)։ Մշակում են Ամերիկայում, Եվրոպայում, Հյուսիսային և Արևելյան Աֆրիկայում, Հնդկաստանում, Հսյուսիսային (ԱՄՆ) և Հարավային Ամերիկայում, Ավստրալիայում։ ԽՍՀՄ-ում՝ եվրոպական մասի հարավի և հարավային-արևելյան շրջաններում, Ղազախստանում, Ալթայի երկրամասում, Հեռավոր Արևելքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 181 CC-BY-SA-icon-80x15.png