Սոցիալ-դեմոկրատ (շաբաթաթերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Սոցիալ-դեմոկրատ», բոլշևիկյան ագիտացիոն թերթ, բոլշևիկյան ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի օրգան։ Լույս է տեսել 1917 թվականին, Բաքվում, 15 համար (JSP 1-ը՝ մայիսի 1-ին, JSP 15-ը՝ օգոստոսի 18-ին)։ խմբագիր՝ Ստեփան Շահումյան։ Բոլշևկյան գաղափարախոսության դիրքերից, դեմ է արտահայտվել Ռուսաստանի ժամանակավոր կառավարությանը, էսէռներին, մենշևիկներին, դաշնակցականներին, մուսավաթականներին։

Թերթում առաջին անգամ տպագրվել են Ստեփան Շահումյանի «Մինիստրական կրիզիսի առթիվ» (JVC 2), «Կոալիցիոն մինիստրությունը» (JsC 3), «Քաղաքական ճգնաժամը» (JSP 4), «Հեղափոխության ընթացքը» (JVP 12) և այլ հոդվածներ։ Շահումյանն է գրել նաև թերթի գրեթե բոլոր համարների առաջնորդողները։ Թերթին ակտիվորեն աշխատակցել է Անաստաս Միկոյանը («Դաշնակցականները «աշխատավորության պաշտպան», «Ովքեր են բոլշևիկները և մենշևիկները», «Կորչի բուրժուազիան, կեցցե բանվորների, զինվորների և գյուղացիների հեղափոխական դիկտատուրան» և այլ հոդվածներ)։

Պետրոգրադից թերթին հոդված է ուղարկել Ալեքսանդր Մյասնիկյանը («Պրոլետարիատն ու բուրժուազիան արդի հեղափոխության մեջ»)։ Տպագրել է Հակոբ Հակոբյանի, Հակոբ Կամարու, Դ․ Ղազարյանի «հեղափոխական» ոճի բանաստեղծությունները։ «Կուսակցական կյանք» բաժնում հաղորդումներ են տպագրվել կուսակցաքաքաղաքական աշխատանքի, բանվորական մարքսիստական դասընթացների և այլ միջոցառումների մասին։

Թերթը արտատպություններ է կատարել «Պրավդա»-ից և կազմակերպել դրա տարածումը Անդրկովկասում։ Տարածվել է նաև Հայաստանի շրջաններում և Անդրկովկասի հայաբնակ վայրերում։ Աշխատակցել են Մ․ Մելիքյանը, Արտաշես Կարինյանը, Ս․ Սարտիկյանը, Ս․ Կասյանը, Ս․ Վարդանյանը, Հ․ Բեջանյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 26