Սորորատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սորորատ (լատ․ soror — քույր), սովորույթ, որի համաձայն, տղամարդն ամուսնական հարաբերությունների մեջ էր մտնում մի քանի կանանց՝ հարազատ քույրերի կամ զարմուհիների հետ։ Սորորատ առաջինը նկարագրել է Լ․ Գ․ Մորգանը։ Տերմինը մտցրել է Զ․ Ֆրեյզերը, որը սորորատի վերաբերյալ փաստեր է հավաքել Ամերիկայի, Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի մի շարք ժողովուրդների մոտ։ Գիտնականները սորորատը դիտում են իբրև խմբամուսնության մնացուկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 20 CC-BY-SA-icon-80x15.png