Jump to content

Սովորական սկալյար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սովորական սկալյար
Սովորական սկալյար
Գիտական դասակարգում
Թագավորություն կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս ճառագայթալողակ ձկներ
Կարգ պերկեսանմաններ
Ընտանիք Ցիխլիդայիններ
Տեսակ Սովորական սկալյար
Լատիներեն անվանում
Pterophyllum scalare (Schultze in Lichtenstein, 1823)



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Սովորական սկալյար կամ սկալյար[1], տեսակ ցիխլիդայինների ընտանիքից (Cichlidae)։ Առաջին անգամ նկարագրվել է 1823 թ-ին գերմանացի գիտնական Ferdinand Schultz-ի կողմից իր ուսուցչի` Martin Hinrich Carl Lichtenstein-ի հրապարակման մեջ։

Սկալյարները բնակվում են Ամազոնի և Ռիու Նեգրու գետերի ջրավազաններում, «սև ջուր կոչվող» տարածքներում։ Նախընտրում են հանգիստ տարածքներ, ծովախորշեր։ Եվրոպայում առաջին անգամ սովորական սկալյարներ ներմուծվել են 1909 թ-ին։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի կառուցվածքով հիշեցնում է կիսալուսին, շնորհիվ մեջքի և սրբանային լողաթևերի։ Որովայնային լողաթևերը կերպարանափոխվել և վերածվել են բեղիկների։ Մարմնի կողքերից ուժեղ սեղմված է։ Այս ձկնի մարմինը ուղղաձիգ հատում են մի քանի մուգ գծեր, սովորաբար այդ գծերը չորսն են։ Բնական կառուցվածքը ունի արծաթագույն մարմին կարմիր աչքերով, սակայն արդի ժամանակում ակվարիումիստները ստեղծել են բազմաթիվ ցեղատեսակներ և հիբրիդներ, որոնք ստացվել են մոտ ցեղի` Pterophyllum eimekei հետ խաչասերման արդյունքում։ Սելեկցիոն աշխատանքների արդյունքում ստացվել է մեծ քանակությամբ գունային տատանումներ- ոսկեգույնից մինչև սև։ Սեռական դիմորֆիզմը շատ թույլ է արտահայտված։ Արուի ճակատը ավելի ուռուցիկ է։

Պահպանում և բազմացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած տարբեր կարծիքներին, սկալյարները անպահանջկոտ են, թեպետ սխալ պահպանման դեպքում բախվում են տարատեսակ հիվանդությունների հետ, ինչը դժվարացնում է իրենց պահպանումը անփորձների կողմից։ Սկալյարներին անհրաժեշտ է ընդարձակ ակվարիում (50 լիտրից ոչ քիչ, ավելի լավ է — 80 լիտրից) և մաքուր թույլ թթվային միջավայր (pH 6-7,5), 24-26 °C-ով ջրի ջերմաստիճան։

Կերը նախընտրելի է օգտագործել կենդանի վիճակում (մոծակի թրթուր, ձրալվեր), սակայն ձեռք կտա նաև որակով չոր սնունդ (եգիպտացորենի փաթիլներ)։ Ցանկալի չէ տալ խողովակավոր որդեր, քանի որ դրանցից սկալյարները ճարպակալում և կորցնում ե բազմանակու ունակությունը, պատահում է նաև, որ մահանում են։ Հաճախադեպ պատահար, երբ սկալյարները առանց պատճառի հրաժարվում են սննդից 1-2 շաբաթով։ Ցանկալի չէ նաև գերսնել սկալյարներին, սննդի քանակը խիստ լիմիտավորված է։

Սկալյարների սեռի որոշումը կապված է դժվարություններով և սխալման հավանականությունը բավականին մեծ է։ Այդ պատճառով աճեցնելու ժամանակ ձեռք են բերում ձուկ-դեռահասների խումբ (6 անձից ոչ պակաս), որոնք ակվարիումում պահպանման ժամանակ բաժանվում են խմբերի (թեպետ այստեղ էլ են լինում թյուրիմածություններ, երբեմն էգերի անբավարարության դեպքում, արուներից մեկը սկսում է նմանակել էգերի վարվելակերպը)։

Զույգին, որը ընտրվել է խաչասերման համար, տեղափոխում են առանձին ակվարիում (60 լիտր տարողությամբ) և ջրի ջերմաստիճանը բարձրացնում են մինչև 28-30 °C: Ձկներին առատորեն կերակրում են։ Սկալյարները ձկնկիթները դնում են բույսի տերևի վրա։ Սկսվող ձվադրման նշան է հանդիսանում ձկների ուժեղացված ուշադրությունը սուբստրատին։ Նրանք սկսում են մանրամասն մաքրել իրենց նախընտրված տերևը կեղտից։ Դրանից հետո էգը գցում է ձկնկիթը դրա վրա, իսկ արուն բեղմնավորում է այն։ Մնացած գործողությունները կախված են ակվարիումիստից։ Ոմանք թողնում են ծնողներին խնամել ձկնկիթներին,մյուսնորը, վախենալով ձկնկիթների ոչնչացումը ձկների կողմից, նախընտրում են նրանց հանել այդ տեղից և զբաղվել սերնդի աճեցմամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Книга:Пятиязычный словарь названий животных. Рыбы|страницы=304}}
  • Скалярия — Описание вида, справочная информация. Выдержки из классических книг по аквариумистике.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Г. Р. Аксельрод, У. Вордеруинклер. Энциклопедия аквариумиста. Москва.- Колос, 1993.
  • М. Н. Ильин. Аквариумное рыбоводство.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական սկալյար» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական սկալյար» հոդվածին։