Սովետների տուն (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տեսարժանություն

Rostov Obl Adm.JPG

Խորհուրդների տուն (ռուս.՝ Дом Советов), վարչական շենք Կիրովսկի շրջանի Դոնի Ռոստով քաղաքի կենտրոնում, Ռոստովի մարզի վարչակազմի նստավայրը: Շենքը կառուցված է խորհրդային կոնստրուկտիվիզմի ոճով, նախագծվել և կառուցվել է 1930-ական թվականների սկզբին: Հայրենական մեծ պատերազմի սկզբում անհնար է եղել ավարտել Սովետների տան շինարարական աշխատանքները: Վերանորոգման և վերականգնման աշխատանքները կատարվել են միայն 1950-ական թվականներին, իսկ շենքի ճակատային հատվածն ավարտվել է միայն 1968 թվականին: Ռոստովի սովետների տան ընդհանուր ծավալը կազմում է 370 հազար խորանարդ մետր, և այն համարվում է Հյուսիսային Կովկասի խոշորագույն շենքերից մեկը և Ռուսաստանի հարավում գտնվող ամենամեծ վարչական կառույցը:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովետների տունը գտնվում է Ռոստովի պատմական կենտրոնում՝ Սովետների հրապարակում: Բնօրինակ նախագծում նախատեսված է եղել 1000 սենյակ, կոնֆերանսների դահլիճ, ճաշարաններ, փոստային բաժանմունք, վարսավիրանոց, բուֆետներ, տպարան և այլ ծառայություններ: Շենքն իրենից ներկայացնում էր 5-8 հարկանի սեկցիաներ՝ միաձուլված անցումներով, ներքին բակերով: Շենքի գլխին պետք է լիներ գլանաձև կորպուսը՝ կոնֆերանս դահլիճով, ինչը չեն կարողացել ավարտին հասցնել, իսկ կառուցված հատվածը օկուպացիայի ժամանակ վնասվել է: Հետպատերազմյան վերակառուցման ընթացքում ութհարկանի շենքը մասամբ կորցրել է իր նախնական պլանավորված տեսքը: Ճակատային հատվածը կորցրել է երիզավոր ապակեպատումը, այն միայն պատվել է աղյուսով, պատերին արվել են ռելիեֆներ, հիմնական մուտքի որմնասյան մոտ տեղադրվել է հսկայական պորտալը: Շենքի ճակատային հատվածի նոր տարբերակի հեղինակներն էին ճարտարապետներ Վլադիմիր Գրիգորը և Վլադիմիր Սիմոնովիչը[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոստովի սովետների տան նախագիծը կազմվել է 1929-1934 թթ. ճարտարապետ Իլյա Գոլոսովի կողմից: Դոնի Ռոստովում նոր շինարարության նախագծերի մրցույթում Ի. Գոլոսովի նախագիծը երկրորդ տեղն է զբաղեցրել: Վարչական շենքի համար ընտրված վայրում մինչև 1930 թվականը եղել է Ալեքսանդր Նևսկու տաճարը: 1935 թվականին դրվել է կառույցի հիմնաքարը[2]: Մոնտաժումը կատարվել է թույլ տեմպերով: Շինարարությունը, հիմնականում, ավարտվել է 1941 թվականին: Մինչև Հայրենական մեծ պատերազմի սկիզբը հարդարման ​​աշխատանքները չեն ավարտվել, չնայած որ մասնաշենքն արդեն շահագործվել է: Հետպատերազմյան շրջանում, հաշվի առնելով միջոցների բացակայությունը, ԽՍՀՄ պաշտպանության նախարարությունն առաջարկել է, որ Սովետների տունը վերակառուցվի գերմանացի ռազմագերիների ուժերով՝ պայմանով, որ վերակառուցվող տարածքի 80%-ը պետք է օտարվի: Քաղաքային իշխանությունը ստիպված էր համաձայնվել, և այժմ, Ռոստովի ամենահեղինակավոր շրջանում այսպես կոչված ժամացույցի գործարանն է: Տարածքային վարչակազմը զբաղեցնում է միայն Սովետների տան շենքի վերջին երկու թևերը[1][3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Советский конструктивизм» (ռուսերեն)։ Rostov-Region։ Վերցված է 2017-02-17 
  2. Максим Штаханов։ «Архитектура Ростова-на-Дону советского периода» (ռուսերեն)։ Վերցված է 2017-02-17 
  3. Вера Волошинова։ «Ростов-на-Дону: Дом Советов» (ռուսերեն)։ Portalus։ Վերցված է 2017-02-17