Սոս Սահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սոս Սահակյան
Սոս Սահակյան.jpg
Ծնվել էօգոստոսի 5, 1949(1949-08-05) (69 տարեկան)
ԾննդավայրԴամալա, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Գիտական աստիճանտնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունտնտեսագետ և գործարար

Սոս Տիգրանի Սահակյան (օգոստոսի 5, 1949(1949-08-05), Դամալա, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան), հայ տնտեսագետ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, գործարար, Ուկրաինայի պատվավոր հյուպատոս, նստավայր` ք. Գյումրի[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոս Սահակյանը ծնվել է 1949 թվականին, Ջավախքի Դամալա գյուղում, գյուղատնտեսի ընտանիքում: Նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Էրզրում նահանգից: Հաճախել է Դամալայի միջնակարգ դպրոց և դպրոցական տարիներին հետաքրքրված է եղել մաթեմատիկայով և սպորտով՝ մասնավորապես շախմատով և ֆուտբոլով: 1967 թվականին տեղափոխվել է Երևան: 1967-1972 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում և ստացել տնտեսագետի որակավորում: 1972-1974 թվականներին սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ասպիրանտուրայում, տնտեսագիտական գիտությունների թեկնածու է: Հրատարակել է ավելի քան 10 գիտական աշխատություն: 2012թ. սեպտեմբերի 19-ին տրված 288 թվակիր հյուպատոսական արտոնագրի համաձայն Սոս Սահակյանը նշանակվել է Ուկրայինայի պատվավոր հյուպատոս Հայաստանի Հանրապետության Շիրակի, Տավուշի և Կոտայքի մարզերում[2]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Планирование эффективности производства и пути ее повышения [3]

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուրջ 20 տարի աշխատել է Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի կառավարման տարբեր ոլորտներում, համատեղ դասավանդել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում և Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ։ Խորհրդային համակարգի փլուզումից հետո 5 տարի աշխատել է Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում՝ հիմնելով սեփական բիզնեսը։ 1997 թվականից վերադարձել է Հայաստան և 2001 թվականին հիմնադրել «Սովրանո» և «Սոնագրո» ընկերությունները, որոնք ներկա դրությամբ ունեն 1000-ից ավելի աշխատակից։ Սեփական հրուշակեղենի գործարանի արտադրանքը վաճառվում է Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում և մի շարք երկրներում։

Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահության անդամ է [4] և «Հայաստան-Վրաստան» համագործակցության խմբի ղեկավարը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Հայաստանի և Ուկրաինայի միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդման համար Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան կողմից ստացել է պատվո հավաստագիր [5]:

2017 թվականին Հայաստանում և Ջավախքում բարեգործական և հասարակական գործունեություն ծավալելու, հայապահպանության գործում առանձնահատուկ ծառայությունների, կրթական, մշակութային խնդիրների լուծման գործում մեծ ավանդի համար պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով[6]։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոս Սահակյանն իրականացրել է բազմաբնույթ բարեգործական միջոցառումներ, հատկապես Ջավախքում[7][8]՝ նպաստելով հայապահպանության խնդրի և տարածաշրջանի սոցիալական, մշակութային և տնտեսական հարցերի լուծմանը։ 2009 թվականին Դամալա գյուղում Սոս Սահակյանը ստեղծել է հիմնադրամ, որը հոգում է գյուղի տարբեր խնդիրները։ 2013 թվականի դեկտեմբերին Սոս Սահակյանի անմիջական նախաձեռնությամբ Երևանում հիմնադրվել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը [9][10], որի շուրջ միավորվել են ջավախքյան ծագում ունեցող մտավորականներ և գործարար աշխարհի ներկայացուցիչներ։ Սոս Սահակյանի ընտանիքը հովանավորում և աջակցում է նաև Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային թիմի ամբողջ գործունեությունը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծնողներ՝ Տիգրան Սահակյան, Բեթխեհեմ Սահակյան
  • Կին՝ Անահիտ Պողոսյան, քիմիկ
  • Դուստր՝ Նունե Սահակյան, մաթեմատիկ, ծրագրավորող, մարքեթոլոգ
  • Որդի՝ Արման Սահակյան[11], ԱԺ նախկին պատգամավոր, գործարար
  • Դուստր՝ Սոնա Սահակյան, տնտեսագետ, գործարար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]