Սոուղ Օլուք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սոուղ Օլուք, հայաբնակ գյուղ Ալեքսանդրետի գավառում, Ամանոսի լեռան ստորոտին։ Զովաշունչ օդով և սառնորակ աղբյուրներով հայտնի Սոուղ Օլուքը ալեքսանդրետցիների սիրած ամառանոցն էր։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ 350 հայ բնակիչ։ Զբաղվում էին այգեգործությամբ, պարտիզպանությամբ, հացահատիկի մշակությամբ, արհեստներով, առևտրով, մասամբ՝ անասնապահությամբ։ 1915 թվականի Մեծ եղեռնից փրկված հայերը 1920 թվականից (երբ Ալեքսանդրետի գավառը մտցվեց Ֆրանսիայի խնամակալության ներքո գտնվող Սիրիայի կազմի մեջ) վերադարձան Սոուղ Օլուք։ Սակայն, երբ Թուրքիան 1938 թվականին ռազմակալեց, իսկ 1939 թվականին զավթեց Ալեքսանդրետի գավառը, տեղի շուրջ 40 հազար հայերի հետ հարկադրաբար Սիրիա և Լիբանան գաղթեցին նաև սոուղօլուքցիները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 45